Գաբրիել Ղազարյանը կնշանակվի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

11:30, 10 հոկտեմբերի, 2018

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց նորանշանակ նախարարներին՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին։

«Հաջողություններ եմ մաղթում ձեզ և ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել Գաբրիել Ղազարյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ միջնորդություն է ներկայացրել նախագահին` համապատասխան հրամանագիր ստորագրելու։

Հիշեցնենք, որ Գաբրիել Ղազարյանը սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից, 2016-ին կրկին նշանակվել է այդ պաշտոնում։

լուսանկարը՝ wikipedia.org