Բերման է ենթարկվել զինծառայողին վիրավորանք հասցնելու մեղադրանքով հետախուզվողը

18:45, 9 հոկտեմբերի, 2018

Ոստիկանությունը տեղեկացմնում է, որ հոկտեմբերի 8-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Գավառ քաղաքի Սայադյան փողոցից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Առնակ Հ.-ն, որը հոկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի (զինծառայողին վիրավորանք հասցնելը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: