ՊՆ-ում մեկնարկել են «Պարոլ» միասնական համակարգի մասնագետների աշխատանքները

16:13, 9 հոկտեմբերի, 2018

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման «Պարոլ» միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքները: