Ֆելիքս Ցոլակյանը կնշանակվի արտակարգ իրավիճակների նախարար

15:22, 4 հոկտեմբերի, 2018

ԱԺ անկախ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ընդունել է վարչապետի առաջարկը՝ նշանակվելու է արտակարգ իրավիճակների նախարար: Այս մասին «Հետք»ի հետ զրույցում ասաց Ցոլակյանը:

Գործադիրի նիստից հետո Ֆելիքս Ցոլակյանը եկել էր կառավարություն, սակայն հրաժարվեց որևէ մեկնաբանությամբ հանդես գալ:

Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը թափուր է. նախկին նախարար, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը պաշտոնանկ է արվել: