Հոկտեմբերի 19-ը կնշվի որպես քրեակատարողական ծառայողի օր

11:40, 4 հոկտեմբերի, 2018

Կառավարությունը այսօրվա նիստին որոշեց հոկտեմբերի 19-ը նշել որպես քրեակատարողական ծառայողի մասնագիտական օր: Գործադիր նման որոշման նախագիծ ներկայացրել էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ կառավարության որոշումներով պաշտոնապես նշվում է ազգային անվտանգության մարմինների աշխատողի, փրկարարի, դատախազության աշխատակցի, հարկադիր կատարողի, քննչական կոմիտեի ծառայողի, ոստիկանության օրը, սակայն քրեակատարողական ծառայողի` որպես զինծառայողներին հավասարեցված անձանց մասնագիտական օր նշելու որոշում չկար: