ԱԺ քվորում ապահովվեց, սակայն գրանցված բոլոր պատգամավորները դահլիճում չեն

11:42, 3 հոկտեմբերի, 2018
Ազգային ժողովի նիստը մեկնարկելու քվորումը ապահովվեց: Նիստի մեկնարկից մոտ մեկ ժամ հետո ԱԺ լուսատախտակին ցուցադրվեց, որ գրացվել է 54 պատգամավոր:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ եթե բոլոր գրացված պատգամավորները դահլիճում ներկա չեն, ապա չեն կարող քվեարկել քննարկված նախագծերը:

«Քվեարկող նախագծերից երեքը առնվազն կառավարության նախաձեռնությունն է: Համապատասխան խմբակցությունները թող եզրակացություն անեն, որպեսի մենք կարողանանք աշխատել»,- ասաց ԱԺ նախագահ Բաբլոյանը ՝ հավելելով, որ գրանցված պատգամավորներից «Ելք» խմբակցությունից ներկա չեն Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը:
Նկատենք, որ քանի որ քվորում ապահովվեց, այսօր՝ 16:30-ին, «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ կկայանա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը: