Լևոն Սարգսյանը ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

16:08, 2 հոկտեմբերի, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որոշում է ստորագրել՝ Լևոն Սարգսյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Լևոն Սարգսյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,- գրված է որոշման տեքստում: