Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի կունենա մինչեւ տարեվերջ

12:28, 2 հոկտեմբերի, 2018

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր հայտարարեց, որ մինչեւ տարեվերջ տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այս մասին նա խոսեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին: Հանդիպման վայրի մասին մանրամասներ Տիգրան Բալայանը չհաղորդեց: