Խոպանչի. ում են նրանք թողնում տանը

15:36, 1 հոկտեմբերի, 2018

Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերում ամեն 5 տնից 3-ում խոպանչիներ կան։ Նրանցից ոմանք, երկար տարիներ աշխատելով Ռուսաստանում, այնտեղ երկրորդ ընտանիքն են ստեղծում։ Երբեմն նույնիսկ թողնում են ընտանիքներից մեկը։ 

«Հետքը» մոտ 10 օր անցկացրել է Ախալքալաքի շրջանի մի քանի գյուղերում՝ այցելելով «խոպանի» հետևանքով կիսված ընտանիքներին։ Այդ ընտանիքների պատմություններին ծանոթացեք այստեղ։