Շևչենկոյի դպրոցի մանկավարժները դասադուլ են հայտարարել

09:16, 1 հոկտեմբերի, 2018

Անահիտ Բախշյանը տեղեկացնում է, որ Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մանկավարժներից Շ. Բաղրամյանը, Ռ.Հովսեփյանն ու Ա. Սարդարյանը, ինչպես նաև դպրոցի 23 մանկավարժներից 9-ն իրեն տեղեկացրեցրել են, որ դասադուլ են հայտարարել տնօրենի հրաժարականի պահանջով, ում նկատմամբ հարուցված քրեական գործ կա, ու նա շարունակում է պաշտոնավարել  և խոչընդոտում է քրեական գործի արդարացի քննությանը:

Այսօր առավոտյան էլ մանկավարժները պարզել են, որ դպրոցի արհկոմի նախագահն ուրբաթ օրն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ու ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ արհկոմի 9 անդամներ  ուրբաթ օրը նրան  ներկայացրել են դասադուլ սկսելու մասին դիմում: Այս փաստը վերջնականապես լցրել է մանկավարժների համբերության բաժակն ու նրանք սկսել են դասադուլը: