ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները եկել են 5/08 ընտրատեղամաս

18:12, 23 սեպտեմբերի, 2018

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ներկայացուցիչները եկել են Դավթաշենի թիվ 60 մանկապարտեզում տեղակայված 5/08 ընտրատեղամաս։ Այս մասին հայտնեց տեղամասային ընտրական հանձնաժողովի (ՏԸՀ) նախագահ Աշոտ Խաչատրյանը։

ՏԸՀ նախագահի խոսքով՝ դեսպանատան ներկայացուցիչները հետաքրքրվել են ընտրական գործընթացին վերաբերող հարցերով, մասնավորապես՝ ընտրողների ակտիվությամբ։

5/08 ընտրատեղամասում գրանցված է 1617 ընտրող, որոնցից 707-ը 18։00-ի դրությամբ՝ մասնակցել են քվեարկությանը։

Թիվ 68 մանկապարտեզում են տեղակայված նաև 5/09 և 5/10 ընտրատեղամասերը, սակայն, ինչպես հայտնեցին նշված տեղամասերի ընտրական հանձնաժողովների նախագահները, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները այդ տեղամասեր չեն այցելել։