4/18 ընտրատեղամասում քվեարկել է 580 ընտրող

17:00, 23 սեպտեմբերի, 2018

Արաբկիր վարչական շրջանի 4/18 ընտրատեղամասում 16/40-ի դրությամբ քվեարկել է 580 ընտրող: Այս ընտրատեղամասում քվեարկության իրավունք ունի 1786 ընտրող:

Ընտրատեղամասում ներկա են «Իմ քայլը» դաշինքի և ՕԵԿ-ի վստահված անձինք: Վերջիններս վստահեցրին, որ ընտրատեղամասում որևէ արտառոց դեպք չի գրանցվել, կուտակումներ չեն եղել, մատնահետք գրանցող սարքի հետ է խնդիր առաջացել, որն արագ շտկվել է: