4/54 ընտրատեղամասում քվեարկել է 400 ընտրող

14:22, 23 սեպտեմբերի, 2018

Արաբկիր վարչական շրջանի 4/54 ընտրատեղամասում այս պահի դրությամբ քվեարկել է 400 ընտրող, այստեղ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 1915 ընտրող: 

«Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Արմեն Ավետիսյանն ասաց, որ ընտրությունները բնականոն հունով ընթանում են, որևէ արտառոց դեպք չի գրանցվել: Վերջինիս խոսքով՝ շատ ընտրություններում է վստահված անձ եղել և կարող է փաստել, որ իրենց կազմակերպվածությամբ այսօր աննախադեպ ընտրություններ են. որևէ տեխնիկական խնդիր չի առաջանում, կուտակումներ չկան, պարզապես մարդկանց թիվն այնքան էլ շատ չէ: