Վստահված անձինք եւ դիտորդները քիչ են

13:13, 23 սեպտեմբերի, 2018

Կենտրոն վարչական շրջանի 9/58 ընտրատեղամասում 12:50-ի դրությամբ քվեարկության է եկել
223 ընտրող: Ընտրատեղամասում քվեարկության իրավունք ունի 1763 ընտրող: Այստեղ վստահված անձ է ներկայացված «Իմ քայլը» դաշինքից, դիտորդ՝ «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ից: Վերջինս ասաց, որ ընտրություններն իրենց բնականոն հունով ընթանում են, պարզապես քաղաքացիները դեռևս ակտիվ չեն:

Հարևանությամբ գտնվող 9/59 ընտրատեղամասում 12:55-ի դրությամբ քվեարկության է եկել 263 ընտրող՝ 1647 ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից: Այս պահին այստեղ որևէ ուժի վստահված անձ չկա, դիտորդական առաքելություն է իրականացնում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ն: