Դավթաշենի առաջին թաղամասում ընտրական գործընթացն առայժմ հանգիստ է

11:43, 23 սեպտեմբերի, 2018

Դավթաշենի առաջին թաղամասում տեղակայված երեք ընտրատեղամասերում ընտրական գործընթացն առայժմ ընթանում է հանգիստ պայմաններում։

Ընտրողների ակտիվությունն, ըստ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների, նախորդ տարիների համեմատությամբ՝ բարձր է։ Սամվել Գևորգյանի անվան 189 ավագ դպրոցում տեղակայված 5/07 ընտրատեղամասում գրանցված 1915 ընտրողներից 11։00-ի դրությամբ՝ իր ընտրական իրավունքը իրացրել է 185-ը։

Թիվ 61 մանկապարտեզում գտնվող 5/04 տեղամասում 11։00-ի դրությամբ՝ 1892 քաղաքացուց ընտրությանը մասնակցել էր 180-ը։ Ամենաակտիվը թիվ 200 հիմնական դպրոցում տեղակայված 5/06 տեղամասն է, որտեղ գրանցված 1772 քաղաքացուց արդեն իսկ ընտրել է 213-ը։

Ընտրատեղամասերը, ի տարբերություն նախորդ ընտրությունների, աչքի չեն ընկնում դիտորդների կամ վստահված անձանց առատությամբ։