Տարոն Մարգարյանը «Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվել է, ունի վկայի կարգավիճակ

19:29, 20 սեպտեմբերի, 2018

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան» հիմնադրամի գործով հարցաքննվել է, ընդունել է որոշակի խախտումներ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Վանեցյանի խոսքով՝ այս գործով վերականգնման ենթակա է 1 մլրդ 820 մլն դրամը։ Տարոն Մարգարյանը գործի շրջանակում ունի վկայի կարգավիճակ:

«Երևան հիմնադրամի տնօրենը համաձայնություն տվել է այդ գումարները վերադարձնել»,- ասաց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանն ասաց, որ նման բացահայտումներ միշտ էլ լինելու են: «Օրինակ՝ երկու օր առաջ բռնել ենք մեծ խմբաքանակով թմրանյութեր»,- ասաց նա: