Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

20:40, 19 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին և ռազմական կցորդԳԴՀ ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտանԼուց-Միխաել Քրիստոֆ Լորենցենին (նստավայրը`ք.Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: 

Հանդիպումից առաջ տեղեկանալովոր ՀՀհյուսիսարևելյան սահմանին հակառակորդիկրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայողպաշտպանության նախարարը այդ մասինտեղեկացրել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպանիննշելովոր ՀՀզինված ուժերը արձագանքելու ենհամապատասխան գործողություններով:

Շնորհավորելով նորանշանակ ռազմականկցորդինԴավիթ Տոնոյանը գոհունակություն էհայտնելոր ՀՀ-ում հավատարմագրված ԳԴՀռազմական կցորդի գրասենյակը համալրվում է նորփորձառու սպաներով: ՀՀ պաշտպանությաննախարարն ընդգծել է նաևոր Գերմանիայի հետհամագործակցությունը բարձր մակարդակի վրա էգտնվում և իրականացվում է մի քանի ձևաչափովփոխադարձ հետաքրքրություն ներկայացնողտարբեր ոլորտներում փորձի փոխանակումռազմական կրթությունինչպես նաև համատեղմասնակցություն Աֆղանստանում իրականցվողՆԱՏՕ-ական առաքելությանը:

Դեսպան Քիսլերը նույնպես բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակընշելովոր գերմանական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել արդյունավետ փոխգործակցությունը:

Հանդիպման ավարտին դեսպան Քիսլերը ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողփոխգնդապետ Խաչատուր Սահակյանին «Բունդեսվերի ծառայությունների համար» մեդալ է հանձնելՓոխգնդապետ Սահակյանը 2017 թվականին զբաղեցրել է «Վճռական աջակցություն» առաքելության ԳԴՀ հրամանատարության կազմում Քաբուլում առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հրամանատարի պաշտոնը և ԳԴՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է գերմանական ուժերի հետ արդյունավետ համագործակցության համար: