Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին

09:57, 14 սեպտեմբերի, 2018

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` սեպտեմբերի 13-ին, ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Կարող եմ երաշխավորել, որ այսօր Հայաստանում բոլոր մարդիկ առանց բացառության հավասար են օրենքի առաջ», - դիմելով ներկաներին՝ ասել է վարչապետը: