Վարչապետի աշխատակազմի քաղծառայողների աշխատավարձերի համար 98 միլիոն դրամ կհատկացվի

11:19, 23 օգոստոսի, 2018

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով վարչապետի աշխատակազմին կառավարության պահուuտային ֆոնդից կհատկացվի 98 միլիոն դրամ։

Այս որոշումը կառավարությունը ընդունեց իր այսօրվա նիստին՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի առաջարկով։