ԱՆ. Հայաստանում էնտերովիրուսների համաճարակ չկա

16:06, 29 հունիսի, 2018

Առողջապահության նախարարությանդիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվլաբորատոր հետազոտությունների միջոցովպարզելու հանրապետությունում էնտերովիրուսայինվարակների աշխուժացման միտումըՆախնականարդյունքներով՝ վիրուսի հատուկենտ դեպքերինչընշանակում է, որ համաճարակային վիճակի մասինխոսք գնալ չի կարողԲայց կարող է աշխուժացման միտում լինել;

Սակայնելնելով այս վիրուսիհամաճարակաբանականառանաձնահատկություններիցնախարարությունըհորդորում է ծնողներին՝ ուշադրության առնելերեխաների մոտ հետևյալ ախտանշաններիառկայությունը՝ ջերմության ալիքաձև բարձրացում, թուլություն, ուժեղ գլխացավ, լորձաթաղանթի բորբոքում, որովայնում ցավեր, սրտխառնոց, փսխումքրտնարտադրությունդող: Էնտերովիրուսային վարակները կարող են արտահայտվել նաև մրսածության ախտանշաններով:

Եղանակային ներկա պայմաններումերբ դիտվում է նաև աղիքային վարակներիայդ թվում և դիզենտերիայի ակտիվացումհարկ է թվարկվածախտանշանների դեպքում խուսափելինքնաբուժումիցդիմել մասնագետներիՉափազանց կարևոր է խուսափել ջրազրկումից:

Վիճակագրության համաձայն՝ 2014 թվականի մարտ-հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է էնտերովիրուսով պայմանավորված շճայինմենինգիտի 807 դեպք

Էնտերովիրուսը կարող է ախտահարել սիրտըթոքամիզը, լյարդը և ենթաստամոքսային գեղձը՝ առաջացնելով միոկարդիտ, պերիկարդիտ, պլևրիտ, հեպատիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ ծանր դեպքերում հանգեցնելով ընդհուպ մինչևմահվան դեպքերիՀիվանդանում են հիմնականում մինչև 10 տարեկան երեխաներըհիվանդությունն ընթանում է կլինիկորեն ծանր և միջին ծանրության ընթացքով, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ, ցավոքառողջական քրոնիկ խնդիրներունեցողների մոտ որոշ դեպքերում անբարեհաջող ելքով: Հայաստանում վերջին նման դրսեւորումըհունիսի 26-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք ընդունված 5 ամսական երեխայի մահվան դեպքն է: 

Էնտերովիրուսային վարակների փոխանցումն իրականացվում է կղանքաբերանային մեխանիզմներով (ջրային, սննդային, կենցաղ-կոնտակտային) և աէրոզոլային (օդակաթիլային և փոշու միջոցով): Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել էնտերովիրուսներով՝ հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում: 

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է`

• պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի լվանալ ձեռքերը, հազի և փռշտալու հիգիենան), հատկապես նորածինների խնամքի պարագայում,
• միրգը և բանջարեղենը լավ լվանալ,
• խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
• բնակարանը հաճախակի օդափոխել և խոնավ մաքրել։