Ժիրայր Սեֆիլյան եւ Վարդան Մալխասյան. մեղադրվում են իշխանափոխության կոչերի համար

17:35, 19 մարտի, 2007

Վահե Սարուխանյան
Էդիկ Բաղդասարյան 

2006 թ.-ի դեկտեմբերի 9-ին, ժամը 22.30-23.00-ի սահմաններում ԱԱԾ-ի դիմակավորված մոտ 10 աշխատակից մտել են Թումանյան փողոցի «Պեկին» ռեստորան, ուր ճաշելիս են եղել Ժիրայր Սեֆիլյանը, նրա լիբանանահայ ընկեր, Լիբանանի քաղաքացի, «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ նրանց կանայք:

Սեֆիլյանը եւ Յիրիկյանը ձերբակալվել են, բայց վերջինս շուտով ազատ է արձակվել:
Առ այսօր Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի մեկուսարանում («ԿԳԲ -ի պադվալ») կալանված են մնում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, պահեստի փոխգնդապետ, առաջին աստիճանի «Մարտական խաչի» շքանշանակիր, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունների համակարգող, «Արաքս-Կուր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանն ու «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ, Աշտարակի գրասենյակի պատասխանատու Վարդան Մալխասյանը:

Պատերազմի շրջանի լուսանկարները' Հակոբ Պողոսյանի: