Արմեն Ռուստամյան. «Քոչարյանը իր կյանքով է ապրում, մենք էլ` մեր կյանքով»

16:36, 8 փետրվարի, 2011
«ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից, թե չէ` իր խնդիրն է: Կլինի` կտեսնենք: Ես չեմ մեկնաբանում դա: Ես Հայաստանում որևէ բան չեմ բացառում: Իսկ ՀՅԴ-ն միշտ ունեցել է իր ուղեգիծը` մասնավորապես ազգային հարցերում»,- այսօրվա մամուլի ասուլիում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նա չցանկացավ մեկնաբանել մամուլում քննարկվող ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները: Միայն նշեց, որ լուրջ չէ անդրադառնալ կուլիսների խոսակցություններին կամ մեկնաբանություններին: Արմեն Ռուստամյանը ժխտեց այն տեղեկությունները, որ ՀՅԴ անդամները հանդիպումներ են ունենում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Քոչարյանը իր կյանքով է ապրում, մենք էլ` մեր կյանքով»,- ասաց նա: