«Մեր գաղափարը մեզ պետք չէ նվիրել»

16:10, 8 փետրվարի, 2011
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը դրական է համարում Հայաստանում երկպալատանի խորհրդարան ստեղծելու վերաբերյալ քննարկումը: «Քննարկենք այս գաղափարը: Մեր սփյուռքի պոտենցիալն ինչպե՞ս ենք պատրաստվում առավել լիարժեք և արդյունավետ օգտագործել»,- ասում է նա: Օրինակ` Իտալիայի խորհրդարանն ունի վերին պալատ, որտեղ որոշ տեղեր էլ նախատեսված են իտալական սփյուռքի ներկայացուցիչների համար: Իսկ Հայաստանում, ըստ Արմեն Ռուստամյանի, երկպալատանի խորհրդարանը կնպաստի սփյուռքի կազմակերպմանը: «Սփյուռքը ինքնակազմակերպվելու և հայաստանյան հարցերի մեջ ընդգրկվելու խնդիր ունի»,- ասում է նա: Արմեն Ռուստամյանն անդրադարձավ նաև այն տեսակետին, որ երկպալատանի խորհրդարան ստեղծելու գաղափարը իշխանության նվերն է Դաշնակցությանը, քանի որ այս կուսակցությունը մեծ ներուժ ունի սփյուռքում: «Այդ գաղափարը մերն է. մեր գաղափարը մեզ պետք չէ նվիրել»,- ասաց դաշնակցական պատգամավորը: