Ամեն ինչ հարսանիքի համար`«Հարսանյաց EXPO-2010»-ում

13:51, 31 հուլիսի, 2010
Սեպտեմբերի 4-5-ը Հայաստանի Նկարիչների միության շենքում կանցկանցվի «Հարսանյաց EXPO-2010» ցուցահանդեսը: Այստեղ ներկայացվելու են հարսանիքի համար անհրաժեշտ ամեն ինչ. կլինի 10-15 տաղավար, հարսանյաց զգեստների ցուցադրություն, դեֆիլե, մրգերի, ծաղիկներ եւ հարսանեկան սանրվածքների ձեւավորում տեղում եւ այլն: «Ցուցահանդեսը համախմբելու է հարսանյաց ծառայությունների ոլորտի լավագույն ընկերություններին` այդպիսով հեշտացնելով եւ ավելի արդյունավետ դարձնելով հարսանյաց հանդեսներին պատրաստվող ցուցահանդեսի այցելուների հաճելի հոգսերը»,- մեզ հետ զրույցում նշեց ցուցահանդեսի կոորդինատոր Հայկ Մելքոնյանը: Այս տարվա «Հարսանյաց EXPO-2010» ցուցահանդեսը նախաձեռնել է «Հարս» պարբերականը հարսանյաց ծառայությունների ոլորտի ընկերությունների հետ`հարսանյաց, ծաղկի, գեղեցկության սրահներ, քեյթերինգ իրականացնող ընկերություններ, զարդերի, հուշանվերների խանութներ,  SPA կենտրոններ, տորթերի պատրաստման ընկերություններ: