Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը կհանվի աճուրդի

10:15, 15 հուլիսի, 2010
Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարը նշեց, որ արդեն կան հետաքրքրվողներ, բայց ամեն ինչ կորոշվի առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում` աճուրդով: Հանքը նախկինում պատկանում էր գործարար Սիլվա Համբարձումյանին: Կառավարությունը նրան զրկել էր հանքը շահագործելու լիցենզիայից: Թե որքանով է հավանական լիցենզիան նորից Սիլվա Համբարձումյանին տալը, Արմեն Մովսիսյանը նշեց, որ օրենքով անբարեխիղճ շահագործողներին երկրորդ անգամ լիցնեզիա չեն տալիս: Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը ստացել է մեկ տասնյակից ավելի հանքավայրերի ուսումնասիրման և շահագործման լիցենզիաներ: Դրանցից երկուսը նա վաճառել է Դուբայի երկու շեյխի, որոնց հետ արդեն խնդիրներ ունի: Ս. Համբարձումւնը Հայաստանի միակ կին գործարարն է, ով շրջում է թիկնապահներով: