«Տեխնիկա պլյուս» ՓԲԸ-ն ներգրավեց որպես երրորդ անձ

19:19, 24 հունիսի, 2010
Այսօր ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցով «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ն ընդդեմ Բնապահպանության նախարարության գործով հերթական դատական նիստը: Հայցվորի պահանջն է պարտավորեցնել ԲՆ-ին դիմել վարչապետին` ստանալու նրա համաձայնությունը Երևան քաղաքի Երվանդ Քոչարի 5 հասցեում գործող «Տեխնիկա պլյուս» անվամբ կնիքների արտադրամասում ստուգումներ իրականացնելու համար: Բնապահպանության նախարարությունն անհրաժեշտ չի համարում դիմել վարչապետին: ԲՆ ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանն այդ դիրքորոշումը հիմնավորեց նրանով, որ հ/կ-ները չեն կարող հայց ներկայացանել` նշելով, թե ինչու հենց քաղաքացիները չեն դիմում իրենց: Պատասխանողն էլ նշեց, որ եթե վարույթն ընդունված է, ապա դրա մասին խոսք լինել չի կարող: Ա. Հովհաննիսյանն էլ հավելեց, որ այդ արտադրամասում զբաղվում են կնիքների պատրաստմամբ, ոչ թե արտադրմամբ կամ մշակմամբ, և չեն վնասում մարդկանց առողջությանը, վնաս չի հասցվում շրջական միջավայրին: Հայցվորը նկատեց, որ պատասխանողի ներկայացրած ապացույցները կնքված չեն:  Պատասխանողի ներկայացրած ապացույցներում կար մի գրություն` ուղղված «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ին, որը Խաչիկ Հարությունյանի պնդմամբ` իրենք չէին ստացել: Անահիտ Հովհաննիսյանն էլ նշեց, որ իրեն ասել են, որ ուղարկել են, բայց այդ հանգամանքը որեւէ կերպ չկարողացավ ապացուցել: Դատարանը որոշեց սույն գործով որպես երրորդ անձ ներգրավել «Տեխնիկա պլյուս» ՓԲԸ-ին: Գործի քննությունը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստին տեղի կունենա հուլիսի 13-ին: Կողմերը պետք է ներկայացնեն ձեռքի տակ եղած բոլոր ապացույցները: Հայցվորը պետք է ներկայացնի ապացույց` քաղաքացիների իրենց դիմելու հետ կապված, ինչպես նաև հիմնավորի, թե ինչու պետք է Բնապահպանության նախարարությունը դիմի վարչապետին` ստուգումներ անցկացնելու համար: Իսկ պատասխանողը պետք է ներկայացնի ապացույցներ, թե ինչու չեն կարող դիմել վարչապետին: