Ձյունը չի խոչընդոտել թռիչքների իրականացմանը

15:59, 26 հունվարի, 2010
Ինչպես «Հետք»-ին փոխանցեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը, ձյունը չի խոչընդոտել թռիչքների իրականացմանը: Մամուլի քարտուղարի խոսքերով` տեսանելիության շնորհիվ  թռիչքները չեն խափանվել և չեն հետաձգվել: Այսօր էլ բոլոր թռիչքները կկայանան սահմանված չվացուցակով: