Տոնական հարդարանքները հավաքում են

12:11, 14 հունվարի, 2010
Այսօրվանից սկսվել է Երևան քաղաքի տոնական հարդարանքի հավաքումը: Ինչպես «Հետք»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքվելու են միայն Ամանորին վերաբերող զարդարանքները` տոնածառ, խաղալիք, իսկ լուսային էֆեկտները մնալու են մինչև հունվարի 28-ը: Քաղաքապետարանից մեզ այդպես էլ չտեղեկացրին, թե ամանորյա զարդարանքների համար ինչքան գումար է ծախսվել` նշելով, որ ծախսերը բարերաներն են հոգացել: