Դպրոցները կփակվե՞ն, թե՞ ոչ. պարզ կլինի օրվա երկրորդ կեսին

11:41, 7 դեկտեմբերի, 2009
07-12_schoolԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Հետք»-ին հայտնեցին, որ օրվա երկրորդ կեսին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ՀՀ վարչապետի մոտ քննարկելու են դպրոցները փակելու խնդիրը: Պատճառն այն է, որ H1N1` «խոզի գրիպի» պատճառով դպրոցներում բացակայությունները մեծ թիվ են կազմում, քանի որ անգամ առողջ երեխաներին ծնողները դպրոց չեն տանում: ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Հետքին» տեղեկացրին, որ դպրոցները դեկտեմբերի 8-15-ը փակելու հավանականությունը մեծ է, բայց դեռ հստակ չեն կարող ասել, թե որ շրջանի դպրոցներն են փակվելու, կամ արդյոք ԲՈՒՀ-երն էլ կփակվեն և գարնանային արձակուրդից կկրճատվի այս մեկ շաբաթը: Ամեն ինչ պարզ կլինի օրվա երկրորդ կեսին` 2 նախարարների վարչապետի մոտ այցելությունից հետո: