Հինգշաբթի, 13 դեկտեմբերի
Սպորտ

Լուրեր Գաբրիել Ղազարյանը կնշանակվի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

11:30 | 10 հոկտեմբերի, 2018
«Հաջողություններ եմ մաղթում ձեզ և ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել Գաբրիել Ղազարյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին»,- ասաց Փաշինյանը։

Լուրեր Գյուլբուդաղյանցի նշանակումն անսպասելի չէր

15:30 | 8 հոկտեմբերի, 2018
Ինչպես հայտնի է, ՀՖՖ գործկոմը հաստատել է Արմեն Գյուլբուդաղյանցին որպես Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ: Ֆուտբոլասերներից շատերն սպասում էին, որ ընտրանու ղեկը անսպասելիորեն հեռացած Վարդան Մինասյանից հետո ստանձնելու է արտասահմանցի մասնագետ, սակայն ՀՖՖ-ն ի վերջո ընտեց հայ մարզչի:

Լուրեր Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները չկարողացան մրցանակային տեղ գրավել Օլիմպիադայում

17:54 | 5 հոկտեմբերի, 2018
Բաթումիում ավարտվեց շախմատի համաշխարհային 43-րդ Օլիմպիադան, որում անհաջող արդյունք գրանցեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները՝ չկարողանալով մրցանակային տեղ զբաղեցնել:

Լուրեր Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվեց ԱՄՆ-ին, կանայք ոչ-ոքի խաղացին ադրբեջանցիների հետ

20:19 | 4 հոկտեմբերի, 2018
Ի տարբերություն տղամարդկանց հավաքականի, Հայաստանի կանանց հավաքականը շատ մոտ էր հաղթանակին Ադրբեջանի ընտրանու դեմ խաղում: Երրորդ խաղատախտակին հանդես եկող Աննա Սարգսյանը պարզապես պարտավոր էր հաղթականով ավարտել իր պարտիան, սակայն խաղավերջում թույլ տված սխալ քայլից ադրբեջանցի շախմատիստուհին օգտվեց և պատային իրավիճակ ստեղծեց, արդյունքում՝ կարողացավ ոչ-ոքի կորզել:

Լուրեր Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը վստահ հաղթանակ տարավ Իրանի ընտրանու նկատմամբ

19:54 | 3 հոկտեմբերի, 2018
Այս պահի դրությամբ Հայաստանի կանանց հավաքականը իր ակտիվում ունի 15 միավոր և դժվար է ասել՝ որ հորիզոնականը կզբաղեցնի 9-րդ տուրի ավարտից հետո, քանի որ տուրի մի շարք դիմակայություններ դեռ ընթացքի մեջ են, սակայն մի բան պարզ է, որ մեր հավաքականը 3- րդ հորիզոնականից ներքև չի լինի, դեռ ավելին՝ կարող է հայտնվել 2-րդ հորիզոնականում:

Լուրեր Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Հնդկաստանին 18-ամյա Հայկ Մարտիրոսյանի շնորհիվ

19:11 | 3 հոկտեմբերի, 2018
9-րդ տուրից հետո կախված մրցաշարային աղյուսակի համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնող ԱՄՆ-ի և Լեհաստանի միջև դիմակայության արդյունքից՝ արդեն իսկ 15 միավոր ունեցող Հայաստանի ընտրանին կարող է բարձրանալ մինչև երկրորդ հորիզոնական:

Լուրեր Շախմատային Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Լեհաստանի հետ

21:13 | 2 հոկտեմբերի, 2018
Օլիմպիադայի ավարտից 3 տուր առաջ մրցաշարային աղյուսակը 15միավորով գլխավորում է ԱՄՆ-ի ընտրանին: Լեհաստանի հավաքականը 14 միավորով 2-րդն է, իսկ Հայաստանի հավաքականը 13 միավորով ևս 6 հավաքականների հետ բաժանում է 3-9-րդ հորիզոնականները: Իհարկե, մեր ընտրանին տեսական շանսեր դեռ պահպանում է Օլիմպիադայում հաղթելու համար, սակայն դա գործնականում դժվար է պատկերացնել:

Լուրեր Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Օլիմպիադայում առաջին պարտությունը կրեց, որը կարող է ճակատագրական լինել

19:57 | 2 հոկտեմբերի, 2018
Բաթումիում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով պարտություն կրեց Ուկրաինայի ընտրանուց: Սա հայ շախմատիստուհիների առաջին պարտությունն էր ամբողջ մրցաշարի ընթացքում: Մինչ այս նրանք տարել էին 6 հաղթանակ և խաղացել 1 ոչ-ոքի: 8-րդ տուրից առաջ Հայաստանի կանանց հավաքականը 8 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն այս պարտությունը զգալիորեն նվազեցրեց Օլիմպիադայում հաղթանակ տանելու հայ շախմատիստուհիների շանսերը:

Լուրեր ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի եվրոպական համաժողովին

18:24 | 26 սեպտեմբերի, 2018
Ռազմական սպորտի միջազգային խորհրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին։ CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 138 պետություն: «Ընկերություն սպորտի միջոցով» կարգախոսն ունեցող կազմակերպության նպատակն է տարբեր պետությունների զինծառայողներին մեկտեղել մարզական մրցահարթակներում:

Տեսակետ Վարդան Մինասյանը հեռացավ «հետնամուտքով»՝ առանց ասելիքի

17:00 | 22 սեպտեմբերի, 2018
Ազգային հավաքականը առաջին հերթին պատկանել ու պատկանում է ժողովրդին՝ երկրպագուներին, որոնց, փաստորեն, որեւէ ասելիք Վարդան Մինասյանը չուներ: Այնինչ նա պարտավոր էր գոնե մի երկու խոսք ասել ֆուտբոլասերներին՝ շնորհակալություն հայտներ կամ ներողամտություն հայցեր ինչ-ինչ անհաջող ելույթների համար:

Լուրեր Արթուր Վանեցյան. «Որևէ կերպ չեմ միջամտելու հավաքականի ֆուտբոլիստների կազմի ընտրությանը»

15:37 | 22 սեպտեմբերի, 2018
ՀՖՖ հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովի ավարտից հետո Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ իր համար անսպասելի էր Վարդան Մինասյանը հրաժարականը: ՀՖՖ նախագահը, սակայն, հայտնեց, որ առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում կներկայացվի Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածությունը: Ըստ Արթուր Վանեցյանի՝ տարբերակներ կան թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից:

Լուրեր Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ

14:09 | 22 սեպտեմբերի, 2018
Նրա թեկնածությունը առաջադրել էին ՀՖՖ իրավաբանական անձանց միության գրեթե բոլոր անդամները, այդ թվում՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող գրեթե բոլոր թիմերը: Բուն ընտրությունից առաջ Արթուր Վանեցյանը հանդես եկավ ծրագրային ելույթով և նշեց, որ այն կաևրորագույն սկզբունքը, որով առաջնորդվելու է ՀՖՖ-ն, հետևյալն է՝ ֆուտբոլը բոլորի համար է:

Լուրեր ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրություններից մեկ օր առաջ Վարդան Մինասյանը հրաժարական է տվել

20:30 | 21 սեպտեմբերի, 2018
Հատկանշական է, որ Վարդան Մինասյանը հրաժարականի դիմումներ է ներկայացրել ՀՖՖ նախագահի և գործկոմի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն է:

Լուրեր Հայաստանի հավաքականը կրկին 100-րդն է աշխարհում

14:35 | 20 սեպտեմբերի, 2018
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման սեպտեմբեր ամսվա ցուցակը: Հայաստանի հավաքականը, չնայած հաշվետու ժամանակահատվածում 2-1 հաշվով հաղթել է Լիխտենշտայնին, ապա 0-2 զիջել ՆՀՀ Մակեդոնիային, մնացել է 100-րդ հորիզոնականում, որը կիսում է Պաղեստինի հետ: ՖԻՖԱ-ի ցուցակում ընդգրկված է 211 հավաքական:

Լուրեր ՀՖՖ նոր գործկոմում կլինեն նախարարներ, ֆուտբոլային ակումբների նախագահներ, ֆուտբոլային մեկնաբաններ

15:14 | 13 սեպտեմբերի, 2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր գործադիր կոմիտեում, ինչպես և դեռևս գործող կոմիտեում, կլինեն պետական պաշտոնյաներ: Այսպես, ՀՖՖ նոր գործկոմի անդամներ են առաջադրվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավոր Ալեն Սիմոնյանը, վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը:

Հոդվածներ Հայկական «կրկեսային ներկայացում»՝ Սկոպիեում

14:08 | 10 սեպտեմբերի, 2018
Եթե Մինասյանի շտաբն ու թիմը դեռ մտածում են, որ կարող են դուրս գալ խմբից ու հավատում են իրենց ուժերին, ոչ թե պետք է մեղքը բարդեն գոլային պահերը չիրացնելու վրա կամ դրա համար ինչ-որ արդարացումներ փնտրեն, այլ երեկվա բակային, ինչպես ընդունված է ասել, «քուչի» ֆուտբոլից համապատասխան դասեր քաղեն ու հետեւություններ անեն առաջին հերթին տրամադրվածության, մարզական պատվախնդրության տեսանկյունից, այլապես «Հանրապետականում» իրենց հասցեին կրկին սուլոցներ են լսելու:

Լուրեր Կարեւոր հանդիպում Սկոպիեում՝ ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան

15:29 | 9 սեպտեմբերի, 2018
Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում կմեկնարկի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Այս թիմերը համարվում են Ազգերի լիգայի խաղարկության «D» դիվիզիոնի 4-րդ խմբի հաղթողի կոչման հավակնորդները, ինչը նշանակում է, որ կայանալիք խաղը խմբի լավագույնին որոշելու հարցում շատ մեծ նշանակություն է ունենալու:

Հոդվածներ Գոլային պահերն ընդամենը վիճակագրություն են, գոլերը՝ հաղթանակ

22:29 | 7 սեպտեմբերի, 2018
Շարունակ պայքարի մեջ գտնվող ու այս անգամ իսկապես ավագի պես հանդես եկած Մխիթարյանի, ղազախական «Ակտոբեում» շարունակաբար գոլեր խփող ու ընդհանրապես նոր շնչառություն բացած 34-ամյա Մարկոսի, աստիճանաբար հունի մեջ մտնող Արասի մասնակցությամբ Հայաստանի հավաքականի գրոհները հուշում են, որ մեր թիմը չի կորցրել իր հարվածային ներուժը, որը նախկինում տեսել ենք:

Լուրեր Վարդան Մինասյան. «Մեկ միավորի կորուստը հետագայում կարող է շատ վատ անդրադառնալ մեզ վրա»

19:16 | 5 սեպտեմբերի, 2018
Հարցին, թե այս տարի կտեսնե՞նք որակապես նոր հավաքական, որտեղ տեխնիական խոտանը կնվազի, Վարդան Մինասյանն ասաց, որ մեծ հույս ունի, որ կտեսնի՝ ընդգծելով, որ «ամեն ինչ ֆուտբոլիստների գլխի և ոտքի մեջ է»:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված