Հինգշաբթի, 13 դեկտեմբերի
Հասարակություն

Լուրեր Հանրապետության հրապարակը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի գալա համերգին (լուսանկարներ)

16:01 | 11 հոկտեմբերի, 2018
Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանկոֆոն երգիչներ Zaz-ի, Անժելիկ Կիդջոյի (Angelique Kidjo), Մելոդի Գաղդոյի (Melody Gardot) մասնակցությամբ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ժամը 19.30 տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի գալա համերգը, որին ներկա կլինեն գագաթնաժողովին մասնակցող ֆրանկոֆոն պետությունների ղեկավարներրը եւ մյուս պատվիրակները: Կեսգիշերին կլինի դիսկոտեկ ֆրանսիացի հայտնի դիջեյ Ֆոլամուրի (Folamour, Bruno Boumendil) նվագակցությամբ:

Լուրեր Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաշքենդ

15:14 | 11 հոկտեմբերի, 2018
Հոկտեմբերի 12-ին Ուզբեկստանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Տաշքենդ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Լուրեր Շառլ Ազնավուրի մահը խափանեց Մակրոնի երաժշտական անակնկալը Ֆրանկոֆոնիայի գալա համերգին

14:42 | 11 հոկտեմբերի, 2018
Ֆրանսիական L’express-ը հաղորդում է, որ իբրեւ երաժշտական անակնկալ նախատեսվում էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է վերցներ խոսափողը եւ ձայնակցեր Ազնավուրին Հանրապետության հրապարակում, սակայն շանսոնյեյի մահը փոխեց այս ծրագրված դրվագը։

Հոդվածներ «Թավշյա տեղափոխություն» Անի խոշորացված համայնքում. պահանջում են Արտակ Գեւորգյանի հրաժարականը

12:04 | 11 հոկտեմբերի, 2018
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի կենտրոն համարվող Մարալիկ քաղաքում մոտ մեկ ամիս է համայնքի ղեկավարի պաշտոնաթողության շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում: Համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականը պահանջող բնակիչները 10-րդ օրն է շուրջօրյա հերթապահություն են սահմանել համայնքապետարանի մուտքի մոտ եւ «բարիկադային» պայքար են մղում:

Լուրեր Ն. Փաշինյան. «ԼՂ-ն պետք է որոշիչ ձայն ունենա հակամարտության կարգավորման գործընթացում»

11:54 | 11 հոկտեմբերի, 2018
«ԼՂ-ի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը, վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների եւ վայրագությունների զոհ, որ երկխոսության եւ ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում ԼՂ բնակչության ֆիզիկական գոյությունը»:

Լուրեր ԱԱԾ. մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից փողերի լվացման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

11:12 | 11 հոկտեմբերի, 2018
Հատկանշական է, որ օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, ով որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն:

Լուրեր Հայկական Ալիանս ֆրանսեզի 2018 թվականի լավագույն ուսանող դիպլոմին արժանացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

00:26 | 11 հոկտեմբերի, 2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Երևանի Ազատության հրապարակում բացված Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ տեղի է ունեցել Հայաստանում Ալիանս Ֆրանսեզի գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառումը:

Լուրեր «Իմ հայրը գերմարդ էր». Նիկոլա Ազնավուրի հարցազրույցը՝ Le Journal du Dimanche-ին

21:45 | 10 հոկտեմբերի, 2018
«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը հարցազրույց է տվել Le Journal du Dimanche ֆրանսիական շաբաթաթերթին, որը հրապարակվել է հոկտեմբերի 7-ին։ Հարցազրույցում նա պատմում է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ծրագրի, հոր հետ հարաբերությունների և իր հայկական արմատների մասին։

Լուրեր Հայաստանը կլինի Ինտերնետի ապագայի մասին գիտելիքի կենտրոնը

20:38 | 10 հոկտեմբերի, 2018
Ինտերնետի հիմնադիր հայր Լուի Պուզենը, Start Doon ընկերության գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը «Թումո» կենտրոնում Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի փակման արարողության ժամանակ հայտարարեցին RINArmenia ծրագրի մեկնարկի մասին, որն ապագայում կփոխարինի Ինտերնետին։

Լուրեր Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Իտալիա

18:40 | 10 հոկտեմբերի, 2018
Այցի շրջանակում հայկական պատվիրակության համար կազմակերպվել են բրիֆինգներ՝ Իտալիայի զինված ուժերի համազորային շտաբային քոլեջի և ռազմավարական հետազոտությունների ռազմական կենտրոնի կառուցվածքի, գործառույթների, ուսումնական ծրագրերի, դասավանդվող առարկաների, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման գործընթացի վերաբերյալ:

Լուրեր Պաշտպանության նախարարը հետևել է համատեղ մարտավարական զորավարժության ընթացքին

18:38 | 10 հոկտեմբերի, 2018
Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության նպատակն է կատարելագործել համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները, ապահովել անձնակազմի գործողությունների ներդաշնակումը ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանական մարտ վարելու ժամանակ:

Լուրեր Ընտրակաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

18:11 | 10 հոկտեմբերի, 2018
Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ս. Շ.-ն, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված լինելով որպես ավագանու անդամի թեկնածու, իր ներկայացրած կուսակցության օգտին քվեարկելու համար նախընտրական փուլում կաշառք է տվել Ա. Մ.-ին:

Տեսակետ Երրորդ հայկական հեղափոխությունը, համաշխարհային փորձը և դիրքային կռիվները

17:26 | 10 հոկտեմբերի, 2018
Առաջին հայկական հեղափոխությունը՝ 1890-ականներին սկսված ազատագրական պայքարն էր, որը ժամանակակիցներն անվանում էին Հայկական հեղափոխություն, և որից որպես վերհուշ մնացել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցական անվանումը:

Լուրեր Պավել Մանուկյանն արդեն ազատ է. գրավի գումարը վճարվել է

17:09 | 10 հոկտեմբերի, 2018
Վճարման անդորրագիրը ստանալուց հետո դատավոր Մեսրոպ Մակյանը, Մանուկյանին դիմելով, ասաց, որ նա այդ պահից սկսած ազատ է: Նիստի ընդմիջմանը Մանուկյանը դուրս եկավ դահլիճից՝ տեսնելու մտերիմներին: Խոսեց նաև լրագրողների հետ:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված