Հինգշաբթի, 13 դեկտեմբերի
Իրավունք

Լուրեր Պավել Մանուկյանն արդեն ազատ է. գրավի գումարը վճարվել է

17:09 | 10 հոկտեմբերի, 2018
Վճարման անդորրագիրը ստանալուց հետո դատավոր Մեսրոպ Մակյանը, Մանուկյանին դիմելով, ասաց, որ նա այդ պահից սկսած ազատ է: Նիստի ընդմիջմանը Մանուկյանը դուրս եկավ դահլիճից՝ տեսնելու մտերիմներին: Խոսեց նաև լրագրողների հետ:

Լուրեր «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

16:07 | 10 հոկտեմբերի, 2018
Դատարանը երեկ ստացել էր նաև Մանուկյանի նլատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության պատասխանը, համաձայն որի՝ Մանուկյանը մի շարք առողջական խնդիրներ ունի, նրան անհրաժեշտ է բժշկական հսկողության և վերականգնողական բուժում:

Լուրեր Դատական նիստ՝ առանց ծափահարությունների. դատավորը ցավակցություն հայտնեց Արայիկ Խանդոյանի հարազատներին

12:01 | 10 հոկտեմբերի, 2018
«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր առաջին անգամ մեկնարկեց առանց ծափահարությունների: Դատական նիստերի դահլիճում միայն անազատության մեջ գտնվող ամբաստանյալներն էին:

Լուրեր Օմբուդսմենը սահմանադրական դատարան է ներկայացրել 11 հատուկ կարծիք

10:17 | 10 հոկտեմբերի, 2018
Վերջին 9 ամիսների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանը սահմանադրական դատարան է ներկայացրել 11 հատուկ կարծիք դատարանի կողմից վարույթ ընդունված գործերով: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

Հարցազրույց Անցումային արդարադատությունը Հայաստանում. միջազգային փորձագետ դոկտոր Նադիա Բերնազը խոսում է գործընթացների ու մարտահրավերների մասին

18:19 | 9 հոկտեմբերի, 2018
Դոկտոր Բերնազն իր գործունեությունը սեւեռում է բիզնես սեկտորի եւ մարդու իրավունքների փոխազդեցության վրա՝ քննելով մեծ կորպորացիաների ազդեցությունը մարդու իրավունքների վրա, կոռուպցիայի եւ «սպիտակ օձիքավոր» հանցագործության դեպքերը:

Լուրեր Սամվել Մայրապետյանի մեղադրանքը կաշառք ստանալու միջնորդության վերաբերյալ է. նա դատարանում է

14:11 | 9 հոկտեմբերի, 2018
Գործարար, Հ2 հեռուսաընկերության սեփականատոր Սամվել Մայրապետյանի գործը կաշառք ստանալու միջնորդության վերաբերյալ է: Այս մասին «Հետք»-ին ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը:

Լուրեր Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով վկան պնդում է, որ իրեն ոստիկանությունում ծեծի են ենթարկել

21:18 | 8 հոկտեմբերի, 2018
Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով տուժող Սանասար Բադալյանի որդին' Մերուժան Բադալյանը այսօր դատարանում հայտարարեց, որ ոստիկանական բաժնում իրեն ծեծի են ենթարկել: Այս հայտարարությունից և դրա վերաբերյալ մանրամասն ցուցմունքից հետո մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը դատարանին միջնորդեց դիմել դատախազության՝ քրեական գործ հարուցելու հարցով, և դատարանը միջնորդությունը բավարարեց:

Լուրեր Սամվել Մայրապետյանի գործով «խորհրդավոր լռությունը» շարունակվում է

20:02 | 8 հոկտեմբերի, 2018
Արդեն մեկ օր է, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր,«Տոյոտա Երևանի» տնօրեն Սամվել Մայրապետյանը ձերբակալված է, սակայն իրավապահ մարմինները նրա ձերբակալման լուրից բացի այլ տեղեկություններ չեն հայտնում:

Լուրեր Դատախազությունն ուսումնասիրում է պաշտոնյաների կողմից 60 հա անտառ սեփականաշնորհելու հանգամանքը

20:01 | 8 հոկտեմբերի, 2018
Պաշտոնատար անձանց կողմից Ծաղկաձորում անտառային հողակտորներ գնելու մասին «Հետք»-ի հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Լուրեր Մեղրի-Կապան հատվածի երկաթգծի հափշտակության դեպքի առթիվ քննվող քրեական գործով նշանակվել է ստուգում

18:18 | 8 հոկտեմբերի, 2018
Քննչական կոմիտեն հայտնում է, որ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ Երևան–Բաքու երկաթուղու Մեղրի-Կապան հատվածի երկաթգիծն ապամոնտաժելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Լուրեր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Արմօյլ» ՓԲԸ-ում ստուգում իրականացնելուն պարբերաբար խոչընդոտելու կապակցությամբ դիմել է ոստիկանություն

18:15 | 8 հոկտեմբերի, 2018
Ստուգում իրականացնելուն «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից պարբերաբար խոչընդոտելու կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիմել է ՀՀ ոստիկանություն։

Լուրեր Վերջապես ե՞րբ կքանդվի «Կամուրջ»-ի հանցավոր հանգույցը

17:38 | 8 հոկտեմբերի, 2018
«Կամուրջ» վարկային կազմակերպության նկատմամբ տարիներ շարունակ իրականացված խայտառակ ոտնձգություններն իրենց տեսակով կարծես էապես չեն տարբերվում Հայաստանի նախորդ բարձրագույն իշխանությունների կողմից պարկեշտ, սակայն առանց «կռիշի» հանրային բարիք ստեղծողների նկատմամբ հալածանքի գործիքակազմի կիրառման «դասական» այլ սխեմաներից:

Լուրեր Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մասին «Հետք»-ի հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել

17:32 | 8 հոկտեմբերի, 2018
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված