Հինգշաբթի, 13 դեկտեմբերի
Մարզեր

Հոդվածներ «Թավշյա տեղափոխություն» Անի խոշորացված համայնքում. պահանջում են Արտակ Գեւորգյանի հրաժարականը

12:04 | 11 հոկտեմբերի, 2018
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի կենտրոն համարվող Մարալիկ քաղաքում մոտ մեկ ամիս է համայնքի ղեկավարի պաշտոնաթողության շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում: Համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականը պահանջող բնակիչները 10-րդ օրն է շուրջօրյա հերթապահություն են սահմանել համայնքապետարանի մուտքի մոտ եւ «բարիկադային» պայքար են մղում:

Հոդվածներ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրին. ինչ էին նրանք պահանջում

23:05 | 10 հոկտեմբերի, 2018
«Պահանջելու ենք «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ին թույլատրել թևերը տարածել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության վրա»,- ասաց Թանդիլյանը, իսկ թե ինչպես է բանկը թևերը տարածելու ընկերության վրա, նա չբացատրեց: Նա նաև չինական ծրագրի համար մի քանի օրենսդրական հիմքեր պահանջեց կառավարությունից Ալավերդու գործարանը վերակառուցելու համար: Իրավաբանը իր խոսքում որևէ մտահոգություն չհայտնեց, արտանետումների սահմանային թույլատրելի նորմաները տարեկան 40 հազար տոննա գերազանցելու դեպքում Ալավերդու բնակչության առողջության սպառնալիքների մասին:

Լուրեր Ակունքում, Արևաբույրում, Նոր Գեղիում և Մալիշկայում համայնքապետի արտահերթ ընտրություն կանցկացվի

11:24 | 10 հոկտեմբերի, 2018
2019 թվականի փետրվարի17-ին Գեղարքունիքի մարզի Ակունք, Արարատի մարզի Արևաբույր, Վայոց ձորի մարզի Մալիշկա, Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցկացվի: Նման որոշում կառավարությունը կայացրեց այսօրվա նիստին:

Լուրեր «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և մարզերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

17:10 | 9 հոկտեմբերի, 2018
Միջոցառման ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստանի» աշխատակիցները ներկայացրել են իրականացվող կրթական և համայնքային ծրագրերը, որին հաջորդել է եռակողմ հուշագրի ստորագրումը հիմնադրամի և մարզպետարանների միջև:

Հոդվածներ Եղեգնուտում խմելու համար նախատեսված ջուրը աչքաչափով է քլորացվում

18:28 | 8 հոկտեմբերի, 2018
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի մանկապարտեզի հետնամասում, փոսի մեջ մեծ տարա է տեղադրված: Օրվա ընթացքում ջուրը պոմպերի օգնությամբ հավաքվում է տարայի մեջ և դարձյալ պոմպի գործադրմամբ մղվում է՝ մանկապարտեզի կարիքների համար օգտագործելու նպատակով: Գյուղը ինքնահոս ջուր չունի, խմելու ջուրը վերցնում են խորքային հորերից:

Լուրեր Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Գուսանագյուղի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ

16:22 | 8 հոկտեմբերի, 2018
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն բազմաթիվ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ:

Հոդվածներ Գոթֆրիդ Գրաֆ. Հայաստանում շվեյցարական պանրի արտադրության հիմնադիրը

15:49 | 8 հոկտեմբերի, 2018
Տաշիր համայնքում գործող մեկ տասնյակ պանրագործարաններից շվեյցարական պանիր արտադրում է միայն «Դուստր Մելանյա» ՍՊԸ-ն: «Եվրոպական պանրի մշակման ավանդույթը մեր տարածաշրջանում 1890-ական թվականներից է դրվել, երբ շվեյցարացի Գոթֆրիդ Գրաֆն իր պանրագործարանն է հիմնել այստեղ։ Դրանից հետո գործարանը տասնամյակներ շարունակ աշխատել է, նոր հոսքագծեր են տեղադրվել, եւ լուրջ արտադրություն է կազմակերպվել։

Լուրեր Վարչապետը մասնակցել է Ագարակի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառումներին

17:02 | 7 հոկտեմբերի, 2018
Վարչապետը մասնակցել է նաև Ագարակի կենտրոնում գտնվող «Արարատ-73» ֆուտբոլային թիմի հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշակոթողի մոտ կազմակերպված ծառատունկին: Ագարակի հրապարակը վերանվանվել է «Արարատ-73»-ի անվամբ` վերջինիս հաղթանակի 45-ամյակի առթիվ:

Լուրեր ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական մարզպետներն ազատվեցին պաշտոններից

11:46 | 4 հոկտեմբերի, 2018
Պաշտոնից ազատվեցին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը։

Լուրեր Հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների անցկացման համար հատկացվեց 243 միլիոն դրամ

11:26 | 4 հոկտեմբերի, 2018
Կատավարության այսօրվա որոշմամբ՝ այդ ընտրությունների անցկացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 243 միլիոն դրամ: Այդ գումարից ոստիկանությանը կհատկացվի 3 միլիոն դրամ, գրասենյակային նյութերի և հագուստի համար՝ 143 միլիոն դրամ, կապի ծառայություննեի համար՝ 3.6 միլիոն դրամ:

Լուրեր Լոռու ԲՀԿ-ական մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

23:14 | 3 հոկտեմբերի, 2018
Հրանտ Մարգարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության առաջիկա նիստին իրենց պաշտոններից կազատվեն ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի քվոտայով նշանակված մարզպետները:

Լուրեր Քրեական գործ է հարուցվել Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում առերևույթ չարաշահումների փաստերով

16:25 | 3 հոկտեմբերի, 2018
Շիրակի մարզի Արևիկ, Շիրակ, Կամո, Ոսկեհասկ, Ջաջուռավան և Կառնուտ գյուղերի բազմաթիվ բնակիչներ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնում հաղորդումներ են տվել այն մասին, որ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 3 աշխատակիցներ իրենց հասանելիք նպաստները ստանալու, դրանց վճարումը շարունակելու համար իրենցից պահանջել և անձամբ ստացել են ապօրինի վարձատրություն:

Լուրեր Ալավերդու պղնձաձուլական գործարանում կատարված տեսչական ստուգումների արդյունքների հանրային քննարկմանը համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը չէր ներկայացել

21:33 | 2 հոկտեմբերի, 2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից երեկ` հոկտեմբերի 1-ին Ալավերդիում անցկացվեց հանրային քննարկում՝ «Արմենիան Քափըր Փրթգրամ» ընկերության պղնձաձուլական գործարանում տեսչական ստուգումների արդյունքների մասին հանրությանը տեղեկացնելու նպատակով:

Լուրեր Կապանի համայնքապետի պաշտոնի համար ինքնառաջադրվել է 4 թեկնածու

15:24 | 2 հոկտեմբերի, 2018
Թեկնածուներն են Սյունիքի մարզպետի տեղակալ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանը, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի պես Էդգար Հովհաննիսյանը, «Արկ» բնապահպանական հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Արմեն Ղազարյանը և «Ռազ-Բիլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Գևորգ Փարսյանը:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված