Երկուշաբթի, 10 դեկտեմբերի
Արցախ

Լուրեր ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

10:00 | 9 հոկտեմբերի, 2018
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։

Լուրեր Պետնախարար Մարտիրոսյանը Ներդրումային հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

13:27 | 8 հոկտեմբերի, 2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Արցախի Ներդրումային հիմնադրամ և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենի

Հարցազրույց «383 հոգի»․ երբ չգործող թատրոնում բեմի փոխարեն լուսավորված է դահլիճը

15:13 | 7 հոկտեմբերի, 2018
Ռեժիսոր, քանդակագործ Վահրամ Գալստյանը ARTsakh Fest-ի շրջանակներում ներկայացնում է իր «383 հոգի» (“The 383 bodies”) ինստալացիան։ Դահլիճի համահավասար շարքերը լուսավորվել են նույն տեսակի լամպերով, որոնք ամրացված են յուրաքանչյուր նստատեղի կետրոնական մասում։

Լուրեր Քենդի Չանի «Խոստովանություններ» ինտերակտիվ ինստալյացիան` ARTsakh Fest-ի շրջանակներում (լուսանկարներ)

00:09 | 7 հոկտեմբերի, 2018
ARTsakh Fest-ի շրջանակներում ամերիկացի արվեստագետ Քենդի Չանը ներկայանում է իր «Խոստովանություններ» ինտերակտիվ-ինստալյացիայով։ Երկու «խոստովանախցերը» միացնող փայտե տախտակներին «կախվում» են վախեր ու մտահոգություններ, սիրո խոստովանություններ, տեքստեր, որոնք գուցե երբեւէ բարձրաձայն չեն հնչում։

Լուրեր ARTsakh Fest. բացման արարողություն, որի մասին «չի գրվում» (լուսանկարներ)

12:57 | 6 հոկտեմբերի, 2018
Լուսանկարում Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի պտտվող բեմն է, որտեղ ցուցադրվում են Առնոլդ Մելիքսեթյանի աշխատանքները։ 20 մետրից բարձր այս կետից կարելի է տեսնել բեմական խորությունը, Մելիքսեթյանի աշխատանքներն ու տխուր պատկերը, որ ամփոփում է դրամատիկականն իր ներսում։

Լուրեր Վաղաժամկետ դադարել են Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի լիազորությունները

13:24 | 5 հոկտեմբերի, 2018
Օրենքի պահանջի համաձայն՝ Ռուբեն Մելիքյանը ԱԺ է ներկայացրել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 3-ը ժամանակահատվածի գործունեության մասին ամփոփ հաղորդումը:

Լուրեր Արցախի պետնախարարը Եվրոպայում քննարկում է ներդրումային ծրագրեր. կան գործնական պայմանավորվածություններ

10:42 | 2 հոկտեմբերի, 2018
Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը աշխատանքային այցով մեկնել է եվրոպական մի շարք երկրներ:

Լուրեր Արցախում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն

21:11 | 1 հոկտեմբերի, 2018
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի համաձայն` ՊԲ-ում անցկացվող տեսչական ստուգումների շրջանակում հոկտեմբերի 1-ին բանակի «Մեխակավան» զորավարժարանում անց է կացվել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն։

Լուրեր Արցախում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը

19:26 | 28 սեպտեմբերի, 2018
Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Արցախ է ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հայաստանի օրենսդիր իշխանության ղեկավարին Ստեփանակերտի մուտքի մոտ դիմավորել է Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Լուրեր Տիգրանակերտի թանգարանից անհետացել է Միհրդատ Երրորդ Պարթևի արծաթյա դրամը

18:07 | 28 սեպտեմբերի, 2018
Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Արցախի Տիգրանակերտի թանգարանի ցուցադրությունից անհետացել է Անտիկ դամբարանադաշտի կարասային թաղման 2010թ. պեղումներից հայտնաբերված Միհրդատ Երրորդ Պարթևի (մ. թ. ա. 57-54 թթ.) արծաթյա դրամը:

Լուրեր Արցախի 3 վերաբնակիչներ տներ ստացան Թուֆենկյան հիմնադրամից

10:46 | 28 սեպտեմբերի, 2018
3 տները կառուցվել/վերանորոգվել են Արցախի ազատագրված տարածքները՝ մասնավորապես Քաշաթաղը, վերակառուցելու և վերաբնակեցնելու ծրագրի շրջանակներում, որի միջոցով բացի վերաբնակիչներին բնակարանային աջակցություն տրամադրելուց նաև վերականգնվում են Քաշաթաղի ավիրված ենթակառուցվածքները՝ դպրոցներ, կլինիկաներ, ջրամատակարարման համակարգեր և այլն։

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված