Հինգշաբթի, 13 դեկտեմբերի
Մեդիա

Լուրեր Գործնական սեմինար լրագրողների համար՝ տվյալների անվտանգության գործիքների վերաբերյալ

13:58 | 9 հոկտեմբերի, 2018
«Վտանգված անվտանգություն», զրույց և գործնական սեմինար լրագրողների և համար տվյալների անվտանգության գործիքների վերաբերյալ Ռոբերտո Գոմես Լարեսի (Գերմանիա) և Ռուտա Վիմբայի (Գերմանիա) հետ:

Լուրեր Հետաքննող լրագրող Յան Կուցիակի սպանությունը պատվիրված է եղել 70 հազար եվրոյով

22:41 | 1 հոկտեմբերի, 2018
Սպանության ենթադրյալ կատարող, ոստիկանության նախկին սպա Տոմաշ Ս.-ն գումարը ստացել է գործարար Ալենա Ժ.-ից: Դատախազությունը չի բացահայտում նրանց ինքնությունը: Կուցիակների ընտանիքի փաստաբան Դանիել Լիպսիցը ենթադրում է, որ 44-ամյա կինը կարող էր պարզապես միջնորդ հանդիսանալ սպանության իրական պատվիրատուի և սպանությունը կատարողի միջև:

Լուրեր News.am-ն ընդդեմ «Հայկական ժամանակի» դիմել է դատարան. հայց է ներկայացվել նաև «Առաջին լրատվականի» լրագրողի դեմ

23:59 | 27 սեպտեմբերի, 2018
News.am լրատվական գործակալությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հայկական ժամանակի»: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական -տեղեկատվական համակարգից:

Լուրեր ՄԻԵԴ նախկին դատավորը դատական հայց է ներկայացրել «Հայկական ժամանակի» և «Առաջին լրատվականի» դեմ

22:01 | 27 սեպտեմբերի, 2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը զրպարտությունը հերքելու և փոխհատուցման պահանջի վերաբերյալ դատական հայց է ներկայացրել փաստաբան Տիգրան Հայրապետյանի և երկու լրատավամիջոցի՝ «Հայկական ժամանակի» և «Առաջին լրատվական»-ի դեմ:

Հոդվածներ Ռոբերտ Քոչարյանը զրպարտության համար դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, իսկ որդին՝ ԱԱԾ տնօրենին

21:18 | 24 սեպտեմբերի, 2018
Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը «Հետք»- ին տեղեկացրեց, որ զրպարտություն են համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը՝ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Լուրեր ԽԱՊԿ. «Այս ընտրությունները որակապես տարբերվեցին լրագրողների և ԶԼՄ-ի համար աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծելու և անկաշկանդ գործելու առումով»

17:16 | 24 սեպտեմբերի, 2018
ԽԱՊԿ-ն իր մտահոգությունն է հայտնում նաև լռության օրը՝ սեպտեմբերի 22-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցածի վերաբերյալ, երբ «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում էր իր մոնիտորինգի նախնական արդյունքները, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները փորձեցին խոչընդոտել այդ գործընթացը։

Լուրեր «Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից»․ ՀԼԱ նախագահ

22:00 | 22 սեպտեմբերի, 2018
Մենք հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու յուրաքանչյուր տիպի գործողությունից և հարգել լրագրողական գործունեություն իրականացնելու իրավունքը։

Լուրեր Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը «Yerevan.today»-ի խմբագրության խուզարկության մասին

17:56 | 20 սեպտեմբերի, 2018
Լրագրողական կազմակերպություններն այսօր հայտարարություն են հրապարակել՝ կապված «Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկության հետ։

Լուրեր «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի գրասենյակում կատարված խուզարկությունը

00:34 | 19 սեպտեմբերի, 2018
«Yerevan. Today-ի գրասենյակում կատարված խուզարկությունը, սարքավորումների առգրավումը լրագրողների աղբյուրների գաղտնիության սկզբունքի լուրջ խախտում է: Լրագրողների աղբյուրների գաղտնիությունը երաշխավորված են Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանով: Մենք ցավում ենք, որ ոստիկանությունը չի ձգտել գտնել պակաս միջամտող և ավելի համաչափ ճանապարհ իր օրինական նպատակին հասնելու համար»,- ասել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Յոհան Բիրը:

Լուրեր Yerevan. Today կայքի խմբագիրը պնդում է՝ կատարված խուզարկությունը լրատվամիջոցին լռեցնելու միջոց է

16:02 | 18 սեպտեմբերի, 2018
«Yerevan. Today կայքում կատարված խուզարկությունն ընթացել է բազմաթիվ խախտումներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կայքի խմբագիր Սեւակ Հակոբյանը։

Լուրեր Քննչական կոմիտեն Yerevan.today-ում կատարված խուզարկության վերաբերյալ տեղեկատվություն է տարածել

21:53 | 17 սեպտեմբերի, 2018
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված խուզարկությունների վերաբերյալ Քննչական կոմիտեն նոր հաղորդագրութոյւն է տարածել։

Լուրեր Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել «Yerevan Today»-ում խուզարկության առնչությամբ

16:26 | 17 սեպտեմբերի, 2018
Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է լրատվամիջոցի խմբագրությունում իրականացված խուզարկությանը, անկախ այդ առնչությամբ պետական մարմնի հրապարակային հայտարարությունից, քրեական հետապնդման մարմնից պահանջվել են պարզաբանումներ:

Լուրեր Միջնորդություններ են ներկայացվել՝ 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու վերաբերյալ

14:41 | 17 սեպտեմբերի, 2018
Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված