Հինգշաբթի, 13 դեկտեմբերի
Հետաքննություն

Հետաքննություն Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հեկտար անտառ են սեփականաշնորհել

18:48 | 28 սեպտեմբերի, 2018
Հայաստանի նախկին պաշտոնյաների կողմից կատարված հնարավոր կոռուպցիոն գործարքների բնույթը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ: Պետական բարձր պաշտոններ զբաղեցրած մի խումբ անձինք մասնակցությամբ կատարված գործարքների արդյունքում 2007 թ-ին մասնավորեցվել է մոտ 14 հա անտառապատ տարածք:

Հետաքննություն Արմեն Ամիրյանի ամերիկյան տները. նախկին պաշտոնյան միլիոնանոց գործարքներ է արել

22:44 | 26 սեպտեմբերի, 2018
Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն այս տարվա փետրվարին 2 մլն դոլարով վաճառել է ԱՄՆ Գլենդել քաղաքում գտնվող իր անշարժ գույքը, որը ժամանակին ձեռք էր բերել 1,2 մլն դոլարով: Սակայն սա նախկին պաշտոնյայի միակ ունեցվածքը չէ Միացյալ Նահանգներում:

Հոդվածներ «Ընտրյալների» թաղամասը

21:00 | 24 սեպտեմբերի, 2018
Երևան քաղաքի 2005 թվականին հաստատված գլխավոր հատակագծով Ազատության պողոտայի և Բաբայան փողոցին հարող տարածքների մեծ մասը նախատեսված էր բնակչության հանգստի համար։ Այստեղ պետք է լինեին զբոսայգիներ, պուրակներ, արհեստական ջրավազաններ։ Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հատակագծով նախատեսված էր Հյուսիսային պողոտան Քանաքեռի բարձունքին կապել «Հյուսիսային ճառագայթ» կոչվող ուղիղ գծով: Սակայն 2000- ականներին համայնքային սեփականություն հանդիսացող այս տարածքն ամբողջությամբ սեփականաշնորհվում է նախկին պաշտոնյաներին, հատուկենտ դեպքերում էլ՝ գործարարներին կամ պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց։

Հետաքննություն Խաչատրյանների Ծաղկաձորի կալվածքը` հատուկ պահպանվող տարածքում

14:21 | 12 սեպտեմբերի, 2018
Ծաղկաձոր քաղաքի անտառներով շրջապատված այս հատվածում է գտնվում Ֆիանանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շինությունները՝ տեղակայված 2,5 հեկտարի վրա եւ 9,5 հա անտառը։

Հետաքննություն Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության

18:05 | 24 օգոստոսի, 2018
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը հնարավորություն է տվել Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանին, որ նա կարողանա ստանալ շինթույլտվություն Երևանում առանձնատուն կառուցելու համար:

Լուրեր Միասին բացահայտենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքը

12:46 | 17 օգոստոսի, 2018
«Հետքը» որոշել է բացահայտել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանքի ունեցվածքը, բայց դրա համար անհրաժեշտ է ընթերցողների, Քոչարյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող կամ նրա անվան հետ կապվող ընկերությունների սեփականատերերի, համասեփականատերերի օգնությունը, ինչպես նաեւ` պետական տարբեր կառույցների օժանդակությւնը։

Հետաքննություն Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր

17:33 | 13 օգոստոսի, 2018
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընտանիքի հետ ապրում է այս տանը: Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված առանձնատունը 2013 թ.-ին գրավադրված էր «Ամերիաբանկ»-ում 1 միլիոն 800 հազար դոլար լիկվիդացիոն արժեքով:

Հետաքննություն Չեխական կապիտալ. դեսպանը, մարզպետը, փոխնախարարն ու նախկին դատախազի որդին

10:00 | 24 մայիսի, 2018
Հայ պաշտոնյաներն ու նրանց հարազատները Չեխիայում ներդրումներ են կատարում տարբեր նպատակներով. ոմանք այստեղ բիզնեսով են զբաղվում, որոշները՝ անշարժ գույք են գնում, մի մասն էլ ո՛չ բիզնես ունի, ո՛չ գույք, բայց ընկերություն է հիմնել կամ գնել այս երկրում, ինչը, սակայն, աննպատակ չէ:

Հետաքննություն Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գործարար է. բիզնեսներ Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՊՀ երկրներում և օֆշորային գոտիներում

16:42 | 9 ապրիլի, 2018
Ապրիլի 9-ին կայացավ Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպանը հայտնի գորածարար է։ Միլիոնատեր նախագահը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում, իհարկե, բիզնեսների մասին ոչինչ չի նշել։ «Հետք»-ը փորձել է պարզել՝ ինչ բիզնեսների մեջ է ներգրավված ՀՀ 4-րդ նախագահը։

Հետաքննություն Փոխնախարար Արսեն Քարամյանը բուլղարական ծովափում բնակարան է գնել

22:58 | 6 ապրիլի, 2018
Հանձնաժողովը խնդրել է իրեն տրամադրել Ա. Քարամյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ (ՀՀ-ում կամ արտերկրում գտնվող) մեր տիրապետության տակ գտնվող փաստաթղթերը (առկայության դեպքում): Տրամաբանական է, որ եթե հանձնաժողովն ունենար վերը ներկայացված բուլղարական փաստաթուղթը, մեզնից այն չէր խնդրի:

Հետաքննություն Հայ պաշտոնյաների չհայտարարագրված ուկրաինական բիզնեսը

23:35 | 17 հունվարի, 2018
Արեւելյան Եվրոպայի երկրներում ներկա ու նախկին հայ պաշտոնյաներն ու նրանց հարազատները բազմաթիվ ընկերություններ եւ անշարժ գույք ունեն: Չեխիայում եւ Բուլղարիայում կատարված մի շարք ներդրումների մասին գրել ենք: Գործարար պաշտոնյաներին ձգող երկրներից մեկն էլ նախկին եղբայրական Ուկրաինան է:

Հետաքննություն Հակաբիոտիկներ, սալմոնելա և ՄԱՖԱՄ` տեղական հավի մսում․ լաբորատոր փորձաքննության արդյունքները

23:40 | 24 դեկտեմբերի, 2017
Ներկայացված 7 նմուշից միայն 3-ն էին անվտանգ։ Մնացած 4-ի մեջ հայտաբերվել են՝ սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ։

Հետաքննություն Հարկայինի երկարամյա պաշտոնյան Բուլղարիայում բնակարան ու այլ անշարժ գույք է գնել, ընկերություն հիմնել

22:01 | 13 դեկտեմբերի, 2017
Մինչեւ «Վանբուրգի»՝ Պոմորիեում տարածք ձեռք բերելը հարկայինի պաշտոնյան եւ կինը՝ Վարդուհի Սահակյանը, բնակարան են գնել Բուլղարիայի ամենամեծ կուրորտում՝ Բուրգասից քիչ հյուսիս գտնվող Արեւային ափում (մտնում է Նեսեբր քաղաքի կազմի մեջ):

Հետաքննություն Սալմոնելա, հակաբիոտիկներ և ՄԱՖԱՄ. սառեցված հավի մսի լաբորատոր փորձաքննության արդյունքները

23:03 | 4 դեկտեմբերի, 2017
5 նմուշում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է, իսկ կիրառումը՝ թույլատրվում միայն բժշկի դեղատոմսով։

Հետաքննություն Սմբատյանների մշակութային կայսրությունը․ կասկածելի համագործակցություն շվեյցարական հիմնադրամի և վիեննական կոնսերվատորիայի հետ

11:00 | 8 նոյեմբերի, 2017
Հայաստանի մշակութային կյանքում աննախադեպ իրադարձություն էր Երևանում 2015 թվականի հունիսին Անտոնիո Ստրադիվարիուսի, Նիկոլո Գալիանոյի և աշխարհահռչակ այլ վարպետների պատրաստած ջութակների ցուցահանդես-վաճառքը:

Հետաքննություն Հայ պաշտոնյաների եւ նրանց բարեկամների բուլղարական բիզնեսն ու անշարժ գույքը

00:02 | 1 նոյեմբերի, 2017
Մենք չենք պնդում, որ ստորեւ ներկայացվող փաստերն ապօրինի ֆինանսական արտահոսքերի օրինակ են, սակայն շեշտում ենք, որ հայ պաշտոնյաներն ու նրանց հարազատները տարբեր երկրներում հսկայական կարողություններ ունեն, իսկ այս պատմությունը միայն Բուլղարիայի մասին է:

Հետաքննություն Բանակից քաղցկեղով վերադարձած զինվորի հայրը չի ցանկանում մյուս որդուն ծառայության ուղարկել

00:54 | 21 սեպտեմբերի, 2017
Բանակ զորակոչելուց մոտ երեք ամիս անց Նարեկ Պետրոսյանին վաղաժամկետ որոշում են զորացրել: Սկզբում՝ զորամասի բուժկետում, հետո Ստեփանակերտի հիվանդանոցում հետազոտելուց հետո, ծնողներին հեռախոսով տեղեկացնում են, թե պատճառը թոքերի հետ կապված մի հիվանդություն է: Միայն Երևան հասնելուց հետո է պարզվում, որ բանակի ղեկավարությունը առժամանակ խնայել էր իրենց․ խոսքը բարդացած քաղցկեղի մասին է' օրգանիզմում տարածված մետաստազներով:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված