Երկուշաբթի, 10 դեկտեմբերի
Արդյունաբերություն

Լուրեր Հայաստանում բուսական յուղերի գործարան է հիմնվում, արտահանման պայմանավորվածությունն արդեն կա

13:56 | 8 հոկտեմբերի, 2018
Բիզնես Արմենիայի աջակցությամբ և մի քանի միլիոն դոլարի ներդրումներով Հայաստանում հիմնադրվում է նոր արտադրություն։ Ներդրումը կատարում է «Ղալբուրջյան Գրուպ» ընկերությունը՝ բուսական յուղերի ու գյուղատնտեսական այլ հավելումների արտադրություն հիմնելու նպատակով։

Հոդվածներ Երկրաբանը Հայաստանում նավթ ու գազ գտնելու հեռանկար առանձնապես չի տեսնում

19:08 | 4 հոկտեմբերի, 2018
«Եթե նույնիսկ մեր ընդերքում գոյություն են ունեցել նավթի ու գազի փոքր խցեր, գրպաններ, ապա հրաբխային պայթյունի արդյունքում դրանք կարող էին ցնդել, նաեւ նպաստել ակտիվ պայթյուններին: Սա տեսակետ է, որի մասին կարելի է մտածել,- ասում է երկրաբանը,- Հայաստանի տարածքն իր ակտիվ հրաբխականությամբ այնքան էլ հույս չի ներշնչում այստեղ նավթի ու գազի հեռանկարներ տեսնելու եւ գնահատելու հարցում»:

Լուրեր Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն անդրադարձել է «Լիդիան Արմենիա»-ի շուրջ ստեղծված իրավիճակին

13:03 | 28 սեպտեմբերի, 2018
ՀԱԱՊ-ը նաև մտահոգություն է հայտնում, որ Ամուլսար տանող ճանապարհները փակ են արդեն ավելի քան երեք ամիս և «Լիդիան Արմենիա»-ն զրկված է գործելու օրինական իրավունքից:

Լուրեր ԶՊՄԿ-ին առնչվող հարցերն օրակարգից հանել էին, որ նիստը չբոյկոտվի

14:20 | 27 սեպտեմբերի, 2018
Համայնքապետի պաշտոնակատարի մամլո խոսնակ Մարգարիտա Մանուկյանի փոխանցմամբ՝ եթե դրանք ներառվեին օրակարգում, ապա նիստը կրկին բոյկոտվելու էր քաղաքացիների կողմից: Այդ դեպքում օրակարգում ընդգրկված մյուս հրատապ հարցերի քննարկումը նույնպես պիտի հետաձգվեր:

Լուրեր Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արարատի մարզի արտադրական ձեռնարկությունների գործունեությանը

21:31 | 22 սեպտեմբերի, 2018
Վարչապետը կարևորել է Արարատի մարզում սննդարդյունաբերության և վերամշակող գյուղատնտեսության հետագա զարգացումը և նշել, որ գործադիրը պետական մեխանիզմների շրջանակում պատրաստ է աջակցել այդ գործընթացին:

Լուրեր Տեսուչների աշխատանքը խոչընդոտելու համար «Արմօյլ» ընկերության դեմ վարչական վարույթ է հարուցվել

15:48 | 20 սեպտեմբերի, 2018
«Արմօյլ» ընկերությանը և Գագիկ Ծառուկյանին պատկանող նավթամթերքի վերամշակման գործարանում խոչընդոտվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչների մուտքը ձեռնարկության տարածք: Տեսուչները այնտեղ էին գնացել ստուգումներ իրականացնելու նպատակով: Տեսչական մարմնի աշխատակիցների մուտքը խոչընդոտելու առնչությամբ «Արմօյլ» ընկերության դեմ վարչական վարույթ է հարուցվել:

Լուրեր Վարդան Այվազյանի հիմնադրած ընկերությունը կարող է զրկվել Ազատեկի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվությունից

19:14 | 19 սեպտեմբերի, 2018
Ազատեկի ոսկու հանքավայրի գործունեությունը դադարեցման համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիմել է էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Այս մասին քիչ առաջ հայտնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը Ամուլսարի հանքավայրի աշխատանքային խմբի ամփոփ հանդիպմանը:

Հոդվածներ Գազ և նավթ որոնող ընկերության տնօրենը դատի է տվել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը

15:05 | 18 սեպտեմբերի, 2018
Հայաստանում գազ և նավթ որոնող «Ինտեգրալ պետրոլեում» ՍՊԸ-ի տնօրեն Վաչագան Պետրոսյանը դատի է տվել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Վաչագան Պետրոսյանը պնդում է, որ նախարարությունն իրենց լիցենզիան տվել է «Տաշիր գրուպ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանին առնչվող «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ին: Մինչդեռ իրենք արդեն իսկ այդ տարածքում կատարել են որոնողահետախուզական աշխատանքները և հայտաբերել 15 մլրդ խ/մ գազ:

Հոդվածներ Ընդդեմ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման. «Մեր ժողովուրդն ուզում է իմանա, թե սրանից հետո իր ճակատագիրն ինչ է լինելու»

23:17 | 14 սեպտեմբերի, 2018
«Ավագանին թող որոշի՝ հարցը հանի, նիստը սկսի». այսպիսի պահանջ էր դրվել այսօր Կապանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանի և ավագանու անդամների առջև:

Լուրեր Ստուգումներ են սկսվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

18:16 | 13 սեպտեմբերի, 2018
Սեպտեմբերի 10-ից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնինը ստուգումներ է սկսել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Ստուգումները տևելու են 15 աշխատանքային օր, սակայն եթե անհրաժեշտություն լինի, ժամկետը գուցե երկարացվի:

Լուրեր Վարչապետն ընդունել է Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպաններին

17:25 | 12 սեպտեմբերի, 2018
Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ընթացիկ համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Արծարծվել են համատեղ ծրագրերին, այդ թվում՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքին և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր:

Հոդվածներ «Արարատցեմենտի» կապանյան արտադրամասի կառուցման առնչությամբ քրգործ է հարուցվել

23:40 | 10 սեպտեմբերի, 2018
«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամասի կառուցման առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Գործը, սակայն, անմիջականորեն այս ընկերությանը չի վերաբերում:

Լուրեր Վարչապետը թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների քննարկել է բնագավառի զարգացման ուղիները

21:34 | 30 օգոստոսի, 2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է թեթև արդյունաբերության՝ մասնավորապես, հագուստի, կոշիկի, կաշվի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին` ոլորտի զարգացման խնդիրները և հեռանկարները քննարկելու նպատակով:

Լուրեր Կառավարությունը երկարաձգեց «Արմօյլ» ընկերությանը տրված արտոնության ժամկետը

13:14 | 30 օգոստոսի, 2018
Էրիկ Գրիգորյանը ընդունեց, որ ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենքում որոշակի անհստակություն կա «արտադրություն» և «վերամշակում» ձևակերպումների շուրջ, սակայն, միևնույնն է, փորձագիտական ՊՈԱԿ-ը պետք է՝ որոշի գործարանը փորձաքննության ենթակա՞ է, թե՞ ոչ, և եթե ենթակա է, եզրակացությունը դրական կլինի՞, թե՞ ոչ:

Լուրեր «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել

11:00 | 30 օգոստոսի, 2018
Ինչպես տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը, ուսումնասիրության արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ամուլսարի ոսկեբեր երկրորդային քվարցիտների հանքավայրի լեռնահատկացման ԼՎ-245 ակտի սահմաններում ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր:

Լուրեր Վարչապետն ասաց՝ հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ առավել մեծ վերահսկողություն պետք է սահմանվի

11:56 | 23 օգոստոսի, 2018
Նա գործադիրի անդամներին հայտնեց, որ չնայած հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճի հիմնական «լոկոմոտիվն» է, սակայն այն ներկայիս կառավարության համար ընդունելի մոդել չէ․

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված