Երկուշաբթի, 10 դեկտեմբերի
Ֆինանսներ

Լուրեր Կառավարությունը 38 միլիոն դրամ հատկացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի բուժման դեղերի ձեռքբերման համար

11:26 | 10 հոկտեմբերի, 2018
Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի ձեռքբերման համար կառավարությունը այսօրվա նիտսին հատկացրեց 38 միլիոն դրամ:

Լուրեր Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

16:08 | 8 հոկտեմբերի, 2018
Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 8-ին նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը:

Լուրեր Հայաստանում բուսական յուղերի գործարան է հիմնվում, արտահանման պայմանավորվածությունն արդեն կա

13:56 | 8 հոկտեմբերի, 2018
Բիզնես Արմենիայի աջակցությամբ և մի քանի միլիոն դոլարի ներդրումներով Հայաստանում հիմնադրվում է նոր արտադրություն։ Ներդրումը կատարում է «Ղալբուրջյան Գրուպ» ընկերությունը՝ բուսական յուղերի ու գյուղատնտեսական այլ հավելումների արտադրություն հիմնելու նպատակով։

Լուրեր ՀԾԿՀ-ն հերքում է գազի սակագնում անարդյունավետ ծախսեր ներառելու մասին հայտարարությունը

11:51 | 6 հոկտեմբերի, 2018
Էլեկտրական էներգիայի և բնական գազի սակագների նվազեցման մասին հոկտեմբերի 4-ին հնչած հայտարարություններին անդրադարձել է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հիշեցնենք, որ հայտարարությամբ հանդես էր եկել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը:

Լուրեր «Տաշիր» ընկերությունների խումբը մինչ օրս ՀԷՑ-ի մասով մի լումա դիվիդենտ չի ստացել. ՀԷՑ պարզաբանումը

11:18 | 6 հոկտեմբերի, 2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը արձագանքել է էլեկտրաէներգիայի և գազի սակագների ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի փորձագետ Էդուարդ Արզումանյանի՝ հոկտեմբերի 4-ին Araratnews.am-ին տված հարցազրույցում արած հայտարարություններին:

Լուրեր Յունիբանկն անհուսալի վարկերի տույժերի և տուգանքների զիջման ժամկետը երկարաձգել է մինչև տարվա վերջ

17:56 | 2 հոկտեմբերի, 2018
Ընդառաջ գնալով ի հաճախորդների ցանկությանը, Յունիբանկը որոշում է կայացրել երկարաձգել ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման գործընթացի վերջնաժամկետը: Բանկի հաճախորդները դիմումները կարող են ներկայացնել գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղմինչև 31.12.2018թ.: Որոշումը վերաբերում է 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերին, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում:

Լուրեր Տեղի է ունեցել Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի ղեկավար հանձնաժողովի հերթական նիստը

15:11 | 2 հոկտեմբերի, 2018
Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի ղեկավար հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են հիմնադրամի ընթացիկ գործունեությանն առնչվող հարցերն ու նոր ծրագրերը, ներկայացվել է ընթացիկ ծրագրերի կատարողականը:

Լուրեր ՊԵԿ-ում մեկնարկել են կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող նախաձեռնություններ

17:46 | 28 սեպտեմբերի, 2018
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կատարելագործում է հարկ վճարողների հետ փոխհարաբերությունների իրավական հարթակը։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով՝ հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն արդեն ուղարկվում են էլեկտրոնային եղանակով։

Լուրեր ՊԵԿ. անհատ ձեռներեցը, թաքցնելով իրացման շրջանառությունը, պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս

17:03 | 28 սեպտեմբերի, 2018
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՕՀՎ մարզային 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունից եզրահան տախտակի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող անհատ ձեռներեց Սուրեն Ավետյանը 2018թ.-ի ընթացքում գնել է 258 000 լիտր բենզին և դիզելային վառելիք՝ ընդհանուր շուրջ 100 մլն դրամ գումարի չափով: Ձեռք բերած վառելանյութը պահեստավորվել է և ամբողջությամբ օտարվել առանց որևէ ձևակերպման: Արդյունքում պարզվել է, որ ԱՁ-ն թաքցրել է շուրջ 116 մլն դրամի իրացման շրջանառություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս:

Լուրեր Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2019 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծին

14:33 | 27 սեպտեմբերի, 2018
Օրինագծով՝ նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը 2019 թ. ընթացքում օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

Լուրեր Ա․ Միրզոյան․ «Քրեակատարողական հիմնարկներում սանիտարահիգիենիկ, կենցաղային առումով կատաստրոֆիկ վիճակ է»

12:45 | 27 սեպտեմբերի, 2018
Կառավարության նիստում քննարկվեց որոշում, որի համաձայն՝ արդարադատության նախարարությունն առաջարկում էր 2018 թվականի պահուստային ֆոնդից 32 միլիոն 146 հազար դրամ տրամադրել քրեակատարողական համակարգի համար անհրաժեշտ գնումներ կատարելու համար։ Նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ում խոսքով՝ 18 միլիոն դրամը նախատեսված է համակարգչային տեխնիկայի ձեռքբերման համար:

Լուրեր Պետբյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու վերաբերյալ առողջապահության նախարարության առաջարկը մերժվեց

12:07 | 27 սեպտեմբերի, 2018
Փոխնախարարն առաջարկեց դրամաշնորհի պայմանագրի հիման վրա այդ գումարը տրամադրել առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ ծախսերը փոխհատուցելու համար: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ իր հերթին առաջարկեց հայկական կողմի պարտավորությունները մարելու համար նշված գումարը ՊՈԱԿ-ին չտրամադրել, այլ՝ գումարը վճարել առողջապահության նախարարության բյուջեից:

Հոդվածներ Իրանահայ գործարարը 20 միլիոն դոլար արժողությամբ բիզնեսը կորցնելու եզրին է

19:08 | 26 սեպտեմբերի, 2018
Իրանահայ գործարար Ֆրեդ Հովաննեսսյանը 2013 թվականից պայքարում է իր սեփականության իրավունքի ճանաչման համար: 2013 թվականին «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից 3,2 միլիոն դոլարով գնել է 9500 քմ մակերեսով շենք, 5800 քմ մակերեսով հողամաս՝ նպատակ ունենալով այնտեղ հիմնել հյուրանոցային համալիր: Սակայն այն մինչ օրս չի կարողանում որպես իր սեփականություն օգտագործել, քանի որ շենքը 2009 թվականից դատական կարգով վեճի առարկա է «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի և «Դվին Կոնցեռն» ընկերության միջև:

Լուրեր Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է՝ 6 տոկոս

18:06 | 25 սեպտեմբերի, 2018
Կենտրոնական բանկը հայտնում է, որ 2018 թ. օգոստոսին գրանցվել է 0.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 3.3%: ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ թե՛ ընդհանուր և թե՛ բնականոն գնաճը գտնվել են ԿԲ կանխատեսած ցուցանիշների շրջանակում, և գնահատում, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը դեռևս կպահպանվի նպատակային ցուցանիշից փոքր-ինչ ցածր մակարդակում։

Լուրեր Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին

18:38 | 21 սեպտեմբերի, 2018
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Հոսեյն Սամիեին հավելել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով և շահագրգռված է արդյունավետ ծրագրերի իրականացմամբ:

Լուրեր Կենտրոնական բանկը և առևտրային բանկերը սեպտեմբերի 21-ին և 22-ին աշխատելու են

14:06 | 20 սեպտեմբերի, 2018
ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով սեպտեմբերի 21-ին և 22-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված