Երկուշաբթի, 10 դեկտեմբերի
Կրթություն

Լուրեր Հանրակրթական դպրոցներում աշխատանքային օրեր կլինեն նոյեմբերի 17-ը և 24-ը

15:59 | 10 հոկտեմբերի, 2018
Վեցօրյա աշխատանքային ռեժիմ ունեցող դպրոցներին հանձնարարվել է դասացուցակում կատարել համապատասխան փոփոխություններ բաց թողնված օրերի դասերը լրացնելու համար: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը։

Լուրեր «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և մարզերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

17:10 | 9 հոկտեմբերի, 2018
Միջոցառման ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստանի» աշխատակիցները ներկայացրել են իրականացվող կրթական և համայնքային ծրագրերը, որին հաջորդել է եռակողմ հուշագրի ստորագրումը հիմնադրամի և մարզպետարանների միջև:

Լուրեր Արարատի պետական բժշկական քոլեջը նոր մասնաշենք կունենա

11:43 | 4 հոկտեմբերի, 2018
Կառավարությունը այսօրվա նստին որոշեց պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության տակ գտնվող Խանջյան 63 հասցեում գտնվող շենք-շինություններից 14 մլն 199 հազար դրամ կադաստրային արժեքով, 825 քառ.մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը հետ վերցնել Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Արարատի պետական բժշկական քոլեջին:

Լուրեր Գնահատվել են երեխաներին ուղղված հանրային ծախսերը

15:36 | 2 հոկտեմբերի, 2018
Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման արդյունքները, ըստ որի երեխաներին ուղղված հանրային ծախսերը նվազել են թե՛ ընդհանուր ծախսերի և թե՛ սոցիալական ծախսերի համեմատ: Թեև 2012 թվականից ի վեր արձանագրվել է ընդհանուր հանրային ծախսերի աճ, դրանք երեխաներին համամասնորեն չեն ուղղվել:

Լուրեր Հաստատվել է աշնանային արձակուրդի ժամանակացույց

12:06 | 1 հոկտեմբերի, 2018
Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»' 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ:

Լուրեր Շևչենկոյի դպրոցի մանկավարժները դասադուլ են հայտարարել

09:16 | 1 հոկտեմբերի, 2018
Անահիտ Բախշյանը տեղեկացնում է, որ Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մանկավարժներից Շ. Բաղրամյանը, Ռ.Հովսեփյանն ու Ա. Սարդարյանը, ինչպես նաև դպրոցի 23 մանկավարժներից 9-ն իրեն տեղեկացրեցրել են, որ դասադուլ են հայտարարել տնօրենի հրաժարականի պահանջով, ում նկատմամբ հարուցված քրեական գործ կա, ու նա շարունակում է պաշտոնավարել և խոչընդոտում է քրեական գործի արդարացի քննությանը:

Հոդվածներ Դաշտադեմի դպրոցում 7 աշակերտ է սովորում

15:06 | 27 սեպտեմբերի, 2018
Գյուղը խոշորացված Տաշիր համայնքի բնակավայրերից մեկն է: Տնօրեն Սերգեյ Աղաջանյանն ասում է, որ աշակերտների թիվը փոփոխական է, քանի որ գյուղում բնակվող ընտանիքներից մի քանիսն ամռանը գնում է, ձմռանը ՝ վերադառնում: Այս տարի չորս երկկոմպլեկտ դասարան են ունեցել։ Իսկ առաջին դասարան գնացել է միայն մեկ աշակերտ:

Լուրեր Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանում կոռուպցիոն չարաշահումների փաստեր են բացահայտվել. հարուցվել է քրեական գործ

15:58 | 26 սեպտեմբերի, 2018
Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Լուրեր Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը` հայ դիմորդների համար

21:54 | 22 սեպտեմբերի, 2018
Կրթաթոշակային ծրագիրը հնարավորություն է ընձեռում ընտրված դիմորդներին սովորել ասպիրանտական ծրագրով կամ իրականացնել հետազոտական ծրագիր Շվեյցարիայի համալսարաններում և հետազոտկան կենտրոններում։

Լուրեր Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքին եւ դոկտոր Էրիկ Էսրաիլյանին

18:48 | 20 սեպտեմբերի, 2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին եւ ամերիկահայ անվանի բժիշկ, պրոդյուսեր, հասարակական գործիչ, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին:

Լուրեր Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Կողբի ուսուցչուհու նամակի առնչությամբ

20:52 | 19 սեպտեմբերի, 2018
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժինը նյութեր է նախապատրաստում «Հետք»-ի հրապարակման հիման վրա, որում ներկայացրել էինք Տավուշի մարզի Կողբ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Ազատյանի նամակը՝ ուղղված ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:

Լուրեր Մեկնարկել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող PFP վերապատրաստման ծրագիրը

11:53 | 19 սեպտեմբերի, 2018
PFP (Professional Fellows Program) պետական կառավարման եւ հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը:

Լուրեր Կողբի դպրոցի ուսուցչուհին նամակ է գրել ԿԳ նախարարին, որը հաղորդում է հանցագործության մասին

21:38 | 15 սեպտեմբերի, 2018
Նամակում ուսուցչուհին խնդրել է, որ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները գնան և ստուգումներ իրականացնեն դպրոցում, քանի որ տնօրենը պաշտոնեական դիրքը չարաշահում է:

Լուրեր Գաղափարից՝ նորարար գրադարան. քրաուդֆանդինգի գորիսյան գաղտնիքը

10:43 | 14 սեպտեմբերի, 2018
Նախաձեռնության նպատակն է ակտիվերիտասարդական կենտրոնի ստեղծման միջոցով համախմբել նորարարգաղափարներ ունեցող երիտասարդներին, խթանել նրանց միջև շփումն ու համագործակցությունները, դրանով իսկ նպաստելով համայնքի զարգացմանը: Պլանավորվում է կենտրոնում իրականացնել դասընթացներ, ֆիլմի դիտումներ, բանավեճեր, մշակութային այլ միջոցառումներ։

Լուրեր Լաբորատորիաները պետք է հասանելի լինեն բոլոր ուսանողների համար. Արայիկ Հարությունյան

11:00 | 11 սեպտեմբերի, 2018
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանիազգային համալսարաններ:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված