Հինգշաբթի, 13 դեկտեմբերի
Քրեական աշխարհ

Լուրեր Սամվել Մայրապետյանի մեղադրանքը կաշառք ստանալու միջնորդության վերաբերյալ է. նա դատարանում է

14:11 | 9 հոկտեմբերի, 2018
Գործարար, Հ2 հեռուսաընկերության սեփականատոր Սամվել Մայրապետյանի գործը կաշառք ստանալու միջնորդության վերաբերյալ է: Այս մասին «Հետք»-ին ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը:

Լուրեր Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով վկան պնդում է, որ իրեն ոստիկանությունում ծեծի են ենթարկել

21:18 | 8 հոկտեմբերի, 2018
Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով տուժող Սանասար Բադալյանի որդին' Մերուժան Բադալյանը այսօր դատարանում հայտարարեց, որ ոստիկանական բաժնում իրեն ծեծի են ենթարկել: Այս հայտարարությունից և դրա վերաբերյալ մանրամասն ցուցմունքից հետո մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը դատարանին միջնորդեց դիմել դատախազության՝ քրեական գործ հարուցելու հարցով, և դատարանը միջնորդությունը բավարարեց:

Լուրեր Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մասին «Հետք»-ի հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել

17:32 | 8 հոկտեմբերի, 2018
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Լուրեր Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Գուսանագյուղի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ

16:22 | 8 հոկտեմբերի, 2018
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն բազմաթիվ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ:

Լուրեր Պարզվել է 10 տարի առաջ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման պատվիրատուն

12:35 | 8 հոկտեմբերի, 2018
Վերջին շրջանում իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը, ով, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը:

Լուրեր Հետախուզվող Արամ Վարդանյանը(Վստրեչի ապեր) էքստրադիցիայի է ենթարկվել Հայաստան

22:53 | 4 հոկտեմբերի, 2018
Հոկտեմբերի 4-ին, ոստիկանության ՔՀԳ վարչության և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների ուղեկցությամբ, Միացյալ Արաբական Էմիրություններից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հանցանք կատարելու մեջ մեղադրվող 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը:

Լուրեր Ջրաձորի և Ամասիայի ջրանցքներն օտարվել են շուկայական արժեքից 10 անգամ պակաս գնով. Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել

12:46 | 2 հոկտեմբերի, 2018
Հարկ է նշել նաև, որ ոակավորում ունեցող անձանց կողմից 2018թ. սեպտեմբերի 26-ին կատարված գույքի գնահատման հաշվետվության համաձայն 22.695.305 ՀՀ դրամով օտարված գույքի շուկայական արժեքը կազմում է 244.600.000 դրամ, ինչը շուրջ տասն անգամ ավելի է կառավարության որոշմամբ սահմանված գնից:

Լուրեր Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն՝ մանկահասակ որդու սպանության և կնոջը ծեծելու համար. խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

12:38 | 2 հոկտեմբերի, 2018
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն՝ մանկահասակ որդու սպանության և կնոջը ծեծելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Լուրեր «Զինված խմբի» գործով կալանքի տակ մնաց միայն կազմակերպիչ համարվող Արթուր Վարդանյանը

13:27 | 1 հոկտեմբերի, 2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, այսօր մերժեց «զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի խափանման միջոց կալանքը 1 մլն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Սեպտեմբերի 28-ին նման միջնորդություն էին ներկայացրել Վարդանյանի պաշտպանները,.և դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Լուրեր Ժամկետային զինծառայող Աղասի Մկրտչյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին

12:34 | 1 հոկտեմբերի, 2018
Կրտսեր Սերժանտ Աղասի Մկրտչյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է համածառայակցի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Լուրեր Տիգրանակերտի թանգարանից անհետացել է Միհրդատ Երրորդ Պարթևի արծաթյա դրամը

18:07 | 28 սեպտեմբերի, 2018
Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Արցախի Տիգրանակերտի թանգարանի ցուցադրությունից անհետացել է Անտիկ դամբարանադաշտի կարասային թաղման 2010թ. պեղումներից հայտնաբերված Միհրդատ Երրորդ Պարթևի (մ. թ. ա. 57-54 թթ.) արծաթյա դրամը:

Լուրեր Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանում կոռուպցիոն չարաշահումների փաստեր են բացահայտվել. հարուցվել է քրեական գործ

15:58 | 26 սեպտեմբերի, 2018
Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Լուրեր Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

14:20 | 24 սեպտեմբերի, 2018
Դրանցից ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ են պարունակել և ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից ստուգվել կամ ստուգվում են 194-ը, որի արդյունքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների փաստերը ճնշող մեծամասնության դեպքում արդեն իսկ հերքվել են:

Լուրեր «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը մասնակի փոխհատուցել է պետությանը պատճառված վնասը

12:39 | 24 սեպտեմբերի, 2018
Քրեական գործի շրջանակներում համատեղ կատարված միջոցառումների արդյունքում՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից ՀՀ պետական վերահսկողության ծառայության դեպոզիտ հաշվին է փոխանցվել 48.500.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում:

Լուրեր Վլադիմիր Սաչկովը՝ Փաշինյանին. «Սա հակասում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական որոշումներն առաջ մղելու Ձեր մոտեցմանը»

12:15 | 19 սեպտեմբերի, 2018
«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով մեղադրվող Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն, ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սաչկովին դատարանը թույլ չի տվել մասնակցել տեխնոլոգիական սեմինար-հանդիպմանը:

Լուրեր Զինված խմբի գործով վեց ամբաստանյալ ազատվեց կալանքից

12:50 | 17 սեպտեմբերի, 2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում՝ Նորքի զինված խմբի գործով վեց ամբաստանյալի՝ Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Արա Պողոսյանին, Արթուր Եղիազարյանին, Վաղինակ Ստեփանյանին և Հարություն Սալնազարյանին կալանքից ազատելու վերաբերյալ:

Լուրեր «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ում հայտնաբերված ապօրինությունների փաստերով քրեական գործ է հարուցվել

20:07 | 14 սեպտեմբերի, 2018
Մասնավորապես, փաստացի ցերեկային ստացիոնարի հիվանդները ձևակերպվել են որպես գիշերային ստացիոնար բուժօգնություն ստացած հիվանդներ, իսկ մի քանի դեպքերում էլ հավելագրվել են բուժման օրերի քանակները, ինչի արդյունքում կենտրոնի հաշվեհամարին պետական բյուջեից փոխանցվել է լրացուցիչ գումար և պետությանը պատճառվել էական վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված