Լուրեր Պավել Մանուկյանն արդեն ազատ է. գրավի գումարը վճարվել է
17:09 | 10 հոկտեմբերի, 2018
Վճարման անդորրագիրը ստանալուց հետո դատավոր Մեսրոպ Մակյանը, Մանուկյանին
դիմելով, ասաց, որ նա այդ պահից սկսած ազատ է: Նիստի ընդմիջմանը Մանուկյանը դուրս
եկավ
դահլիճից՝ տեսնելու մտերիմներին: Խոսեց նաև լրագրողների հետ:
Լուրեր «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
16:07 | 10 հոկտեմբերի, 2018
Դատարանը երեկ ստացել էր նաև Մանուկյանի նլատմամբ նշանակված դատաբժշկական
փորձաքննության պատասխանը, համաձայն որի՝ Մանուկյանը մի շարք առողջական
խնդիրներ ունի, նրան անհրաժեշտ է բժշկական հսկողության և վերականգնողական բուժում:
Լուրեր Դատական նիստ՝ առանց ծափահարությունների. դատավորը ցավակցություն հայտնեց
Արայիկ Խանդոյանի հարազատներին
12:01 | 10 հոկտեմբերի, 2018
«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր առաջին անգամ մեկնարկեց առանց
ծափահարությունների: Դատական նիստերի դահլիճում միայն անազատության մեջ գտնվող
ամբաստանյալներն էին:
Լուրեր Օմբուդսմենը սահմանադրական դատարան է ներկայացրել 11 հատուկ կարծիք
10:17 | 10 հոկտեմբերի, 2018
Վերջին 9 ամիսների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանը սահմանադրական
դատարան է ներկայացրել 11 հատուկ կարծիք դատարանի կողմից վարույթ ընդունված
գործերով: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:
Լուրեր Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվեց
23:28 | 9 հոկտեմբերի, 2018
Հիշեցնենք, որ այս գործով Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություններ չի հայտնում,
հաստատել է միայն , որ Մայրապետյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 38-311-րդ
հոդվածով՝ կաշառքի օժանդակության մեջ:
Լուրեր Պաշտպանները միջնորդել են Մայրապետյանի նկատմամբ գրավ կիրառել. դատարանը
խորհրդակցական սենյակում է
19:55 | 9 հոկտեմբերի, 2018
Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով՝
կաշառք ստանալուն օժանդակելը
Լուրեր Սամվել Մայրապետյանի մեղադրանքը կաշառք ստանալու միջնորդության վերաբերյալ է.
նա դատարանում է
14:11 | 9 հոկտեմբերի, 2018
Գործարար, Հ2 հեռուսաընկերության սեփականատոր Սամվել Մայրապետյանի գործը
կաշառք ստանալու միջնորդության վերաբերյալ է: Այս մասին «Հետք»-ին ասաց նրա
պաշտպան Կարեն Բատիկյանը:
Լուրեր Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով վկան պնդում է, որ իրեն
ոստիկանությունում ծեծի են ենթարկել
21:18 | 8 հոկտեմբերի, 2018
Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով տուժող Սանասար Բադալյանի
որդին' Մերուժան Բադալյանը այսօր դատարանում հայտարարեց, որ ոստիկանական
բաժնում իրեն ծեծի են ենթարկել: Այս հայտարարությունից և դրա
վերաբերյալ մանրամասն ցուցմունքից հետո մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը
դատարանին միջնորդեց դիմել դատախազության՝ քրեական գործ հարուցելու հարցով, և
դատարանը միջնորդությունը բավարարեց:
Լուրեր Ռուզաննա Հակոբյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ
19:35 | 4 հոկտեմբերի, 2018
Վեց տարի ժամկետով:
Լուրեր Պաշտպանների խոսքով՝ Դոն Պիպոն անօրինական ազդեցություն ունի մեղադրող
դատախազի վրա
17:18 | 4 հոկտեմբերի, 2018
«Սա լոկ ենթադրություն չէ, եթե երկրում քաղաքական իրավիճակը չփոխվեր, Արթուր
Ասատրյանի տանն այդպես էլ խուզարկություն չէր կատարվի, և չէր հայտնաբերվի ողջ այն
ռազմամթերքն ու հրազենը, որն այժմ հայտնաբերվել է»,- ասաց Հովհաննիսյանը:
Լուրեր ՊՊԾ գնդում հերթապահող ոստիկանը կարծել է, թե դարպասի մոտ վթար է, ու խնդրել է
շտապօգնություն կանչել
16:52 | 3 հոկտեմբերի, 2018
Թե ինչ պայմաններում են մահացել ոստիկաններ Արթուր Վանոյանն ու Յուրի Տեփանոսյանը,
Հարությունյանը տեղյակ չէ: Նա հայտարարեց, որ ամբաստանյալներից որևէ պահանջ չունի։
Լուրեր Սպանության նախապատրաստման մասին չհայտնելու մեջ մեղադրվող «Բդոն» մեկ այլ
սպանության փորձի գործով մեղադրյալ է
17:39 | 2 հոկտեմբերի, 2018
«Լիա» գեղեկցության սրահում տեղի ունեցած սպանության առթիվ հարուցված քրեական
գործով մեղադրյալ Արմեն Գասպարյանը, ով հայտնի է «Բդո» մականունով, մեկ այլ քրեական
գործի շրջանակներում կալանավորվել է:
Լուրեր ՊՆ-ը հրաժարվում է նախկին սպայի 10 տարվա արձակուրդային պահանջը վճարելուց՝
անտեսելով ՍԴ-ի որոշումը
16:55 | 2 հոկտեմբերի, 2018
Զինված ուժերում 19 տարի ծառայած նախկին սպա Ցոլակ Խաչատրյանը պետությունից
պահանջում է ավելի քան 10 միլիոն դրամի արձակուրդային վճար՝ չտրամադրած
արձակուրդների դիմաց:
Լուրեր Կալանավայրում մահացած ամբաստանյալի ծնողները դեմ են, որ նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվի մահվան հիմքով
17:45 | 1 հոկտեմբերի, 2018
Ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանը մահացել է օգոստոսի 23-ին` Նուբարաշեն քրեկատարողական հիմնարկում:
Լուրեր «Զինված խմբի» գործով ամբաստանյալ Գևորգ Ջնդոյանը 1մլն դրամ գրավի դիմաց ազատ
կարձակվի
16:03 | 28 սեպտեմբերի, 2018
Դատարանի որոշմամբ՝ որպես գրավի չափ սահմանվեց 1մլն դրամը, որը վճարելուց հետո
միայն Ջնդոյանն ազատ կարձակվի:
Լուրեր ՄԻԵԴ նախկին դատավորը դատական հայց է ներկայացրել «Հայկական ժամանակի» և
«Առաջին լրատվականի» դեմ
22:01 | 27 սեպտեմբերի, 2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա
Գյուլումյանը զրպարտությունը հերքելու և փոխհատուցման պահանջի վերաբերյալ
դատական հայց է ներկայացրել փաստաբան Տիգրան Հայրապետյանի և երկու
լրատավամիջոցի՝ «Հայկական ժամանակի» և «Առաջին լրատվական»-ի դեմ:
Լուրեր Ամուսնալուծությունները դատական կարգով վիճարկելը կսահմանափակվի
13:23 | 27 սեպտեմբերի, 2018
Փոխնախարարի խոսքով՝ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման
նկատառումներից ելնելով՝ առաջարկվում է ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների
փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատական կարգով
ամուսնալուծվելու
հնարավորություն նախատեսել միայն այն դեպքերում, երբ առկա է օրենքով կանխորոշված
շահերի հաշվառման և պաշտպանության անհրաժեշտություն:
Հոդվածներ Իրանահայ գործարարը 20 միլիոն դոլար արժողությամբ բիզնեսը կորցնելու եզրին է
19:08 | 26 սեպտեմբերի, 2018
Իրանահայ գործարար Ֆրեդ Հովաննեսսյանը 2013 թվականից պայքարում է իր սեփականության
իրավունքի ճանաչման համար: 2013 թվականին «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից 3,2 միլիոն դոլարով
գնել է 9500 քմ մակերեսով շենք, 5800 քմ մակերեսով հողամաս՝ նպատակ ունենալով այնտեղ
հիմնել հյուրանոցային համալիր: Սակայն այն մինչ օրս չի կարողանում որպես իր
սեփականություն օգտագործել, քանի որ շենքը 2009 թվականից դատական կարգով վեճի
առարկա է «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի և «Դվին Կոնցեռն» ընկերության միջև:
Լուրեր Դատախազությունը չի ստացել կուրսանտի գործով անձանց ենթադրյալ
խոշտանգելու առնչությամբ դատարանի ուղարկած գրությունը
17:07 | 24 սեպտեմբերի, 2018
Այսօր նշանակված էր սպանության գործով հերթական դատական նիստը,
որը, սակայն, հետաձգվեց: Դատարանի աշխատակազմից տեղեկացանք, որ
դատավոր Դավիթ Հարությունյանը գործուղման մեջ է:
Լուրեր Դատավոր Լիզա Գրիգորյանն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի
13:48 | 22 սեպտեմբերի, 2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը ևս
դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի
(ԲԴԽ) որոշումը՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար
առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու վերաբերյալ
քաղաքացիական մասնագիտացման մասով: