Երկուշաբթի, 16 դեկտեմբերի
Դատական գործեր

Լուրեր News.am-ն ընդդեմ «Հայկական ժամանակի» դիմել է դատարան. հայց է ներկայացվել նաև «Առաջին լրատվականի» լրագրողի դեմ

23:59 | 27 սեպտեմբերի, 2018
News.am լրատվական գործակալությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հայկական ժամանակի»: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական -տեղեկատվական համակարգից:

Լուրեր ՄԻԵԴ նախկին դատավորը դատական հայց է ներկայացրել «Հայկական ժամանակի» և «Առաջին լրատվականի» դեմ

22:01 | 27 սեպտեմբերի, 2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը զրպարտությունը հերքելու և փոխհատուցման պահանջի վերաբերյալ դատական հայց է ներկայացրել փաստաբան Տիգրան Հայրապետյանի և երկու լրատավամիջոցի՝ «Հայկական ժամանակի» և «Առաջին լրատվական»-ի դեմ:

Հոդվածներ Ռոբերտ Քոչարյանը զրպարտության համար դատի է տվել Նիկոլ Փաշինյանին, իսկ որդին՝ ԱԱԾ տնօրենին

21:18 | 24 սեպտեմբերի, 2018
Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը «Հետք»- ին տեղեկացրեց, որ զրպարտություն են համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը՝ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Լուրեր ԱԺ ընտրությունների ընթացքում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ գործն արագացված չի քննվի

22:13 | 27 օգոստոսի, 2018
2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունները լուսաբանելու ընթացքում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործը կքննվի ընդհանուր կարգով: Այսօր նման որոշում է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը:

Լուրեր Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ամբաստանյալը հրաժարվում է դատաքննության արագացված կարգից

20:21 | 11 հունիսի, 2018
Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող Լևոն Գասպարյանը հրաժարվում է արագացված դատաքննությունից: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր տեղի ունեցած դատական նիստին Լևոն Գասպարյանը միջնորդեց վերսկսել դատաքննությունը, որպեսզի ցուցմունք տա:

Լուրեր Լրագրողների աշխատանքի սահմանափակումներ՝ Վանաձորում լրագրողի աշխատանքի խոչընդոտման գործով դատական նիստին

21:34 | 22 մարտի, 2018
Տիգրան Ռոբերտի Նազարյանը 2017թ.- ի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ներկա գտնվելով Վանաձոր քաղաքում իր ընկերության աշխատակիցների կողմից կատարվող ասֆալտապատման աշխատանքներին, «Լոռի TV» ՍՊԸ տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի կողմից որպես լրագրող ներկայանալուց և կատարվող աշխատանքները նկարահանելուց հետո թույլ չի տվել, որ վերջինս իրականացնի իր մասնագիտական աշխատանքը:

Հոդվածներ ՄԻԵԴ-ը քաղաքացիների գանգատի հիման վրա կոմունիկացրել է «Իրավունք» թերթի և Հովհաննես Գալաջյանի գործը

18:06 | 13 մարտի, 2018
Արա Ղազարյանն ասում է, որ այս գործը զսպող և ուսուցողական ազդեցություն կունենա թե՛ պետական մարմինների, թե՛ հասարակության տարբեր խավերի նկատմամբ: Վերջիններս խոսելուց առաջ կմտածեն, կհասկանան, եթե կան մարդիկ, որ տարբեր կերպ են մտածում կամ այլ կերպ են ապրում, այնքանով որքանով մյուսներին չեն խանգարում, չի կարելի նրանց նկատմամբ ատելության կոչեր հնչեցնել կամ նրանց ճակատագիրը որոշելու հարցը վերցնել իրենց ձեռքը:

Լուրեր ԱԺ ընտրությունների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու գործով տարեց կնոջ նկատմամբ հետախուզում հայտարարվեց

18:44 | 5 փետրվարի, 2018
Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող տարեց կնոջ՝ Ջուլիետա Կոկոյանի նկատմամբ հետախուզում հայտարարվեց: Այսօր նման որոշում կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը:

Լուրեր Վերաքննիչը քննում է Միհրան Պողոսյանի օֆշորային գործի կարճման որոշումը տրամադրելու «Հետաքննող լրագրողներ»-ի բողոքը

18:09 | 4 դեկտեմբերի, 2017
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Վերաքննիչ դատարանում բողոքարկում է Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Դ. Կոստանդյանի անգործության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։

Հոդվածներ Դատավոր Աշոտ Խաչիկյանը պարտվել է «Հրապարակ» օրաթերթին

20:52 | 3 նոյեմբերի, 2017
Դատավոր Աշոտ Խաչիկյանի ներկայացուցիչը, անդրադառնալով «Հրապարակի» հոդվածի բուն էությանը, նշել է, որ կեղծ ու զրպարտչական, իր վստահորդի ծառայողական վարկանիշն արատավորող ու նսեմացնող է հոդվածի այն բառացի եզրույթը, որ իբր բարձր թոշակ ստանալու պատճառով դատավորի պաշտոնին հրաժեշտ տալու ցանկություն դատավոր Աշոտ Խաչիկյանը:

Լուրեր Միհրան Պողոսյանի օֆշորի գործը կարճելու որոշումը չի տրամադրվի «Հետք»-ին. դատարանը չբավարարեց «Հետաքննող լրագրողներ»-ի հայցը

16:38 | 7 սեպտեմբերի, 2017
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 4-ին որոշել է մերժել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բողոքն ընդդեմ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Դ. Կոստանդյանի անգործության:

Լուրեր Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ երկու դատական գործերը հետաձգվեցին

20:52 | 7 օգոստոսի, 2017
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր երկու նիստ էր նշանակված` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ենթադրյալ խախտումների վերաբերյալ:

Լուրեր Ավագանու ընտրություններին «Հայկական ժամանակ»-ի լրագրող Տաթեւ Խաչատրյանի աշխատանքը խոչընդոտելու գործով ամբաստանյալը «կորել է»

20:23 | 3 հուլիսի, 2017
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի աշխատանքը խոչընդոտելու առթիվ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը: Քանի որ նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Հայկ Հունանյանն ու մեղադրող դատախազ Ռաֆայել Երիցյանը, նիստը հետաձգվեց:

ըստ ամսաթվի
ավելին
Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված