Երկուշաբթի, 10 դեկտեմբերի
Կոռուպցիա

Լուրեր Չարաշահումների դեպքեր են բացահայտվել սոցիալական ծառայության Վանաձորի և Սպիտակի տարածքային գործակալություններում

19:12 | 31 հուլիսի, 2018
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Լոռու մարզի դատախազությունում հերթական քրեական գործերն են հարուցվել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով:

Լուրեր Երևանի թիվ 132 հիմնական դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար

10:31 | 28 հունիսի, 2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Երևանի թիվ 132 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ։

Լուրեր Խուզարկվել է Մանվել Գրիգորյանի առանձնատունն Արցախում

13:48 | 20 հունիսի, 2018
2018 թվականի հունիսի 20-ի առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասին (Դաշկեսան) հարակից` «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը:

Լուրեր 178 մլն դրամի չափով հարկային պարտավորությունից առերևույթ խուսափելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

17:20 | 23 մայիսի, 2018
Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով շահութահարկը և ԱԱՀ-ը թաքցնելու դեպքի առթիվ:

Լուրեր Ձերբակալվել են մաքսային տեսուչներ՝ խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանդակելու կասկածանքով

10:41 | 14 մարտի, 2018
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հիշյալ մաքսային կետում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչը Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող տարբեր քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել։

Լուրեր Քաղաքացիներին սոցիալական օգնություն ցուցաբերելու համար պահանջել և ստացել է նպաստի մեկ ամսվա գումարը. առաջադրվել են մեղադրանքներ

18:57 | 13 մարտի, 2018
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակցուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), ևս 5 հոգու՝ կաշառք տալու փորձի համար։

Լուրեր Հիմնավորվել է, որ քննչական կոմիտեի պաշտոնյան խոշոր չափերով կաշառք է ստացել

14:56 | 14 փետրվարի, 2018
Մ. Զադոյանն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը, այնուհետև այդ մասին հայտնել է նաև իր վերադասին` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին, ով վերջինիս հետ նախնական համաձայնության գալով, իր հերթին Բ. Գասպարյանին խոստացել է նրա որդու օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարել:

Լուրեր Գեղարքունիքի դատավորների վերաբերյալ կաշառքի գործում ինտիմ կյանքին առնչվող տվյալներ կան. նյութերը կհրապարակվեն դռնփակ

18:55 | 19 հունվարի, 2018
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, այսօր որոշեց Գեղարքունիքի մարզի աղմկահարույց կաշառքի գործի նյութերը դռնփակ հետազոտել:

Լուրեր «Օֆշորային գեներալին կուսակցության ցուցակով պատգամավոր դարձնելն է կոռուպցիան քաղաքականացնում». քննարկում

15:10 | 8 դեկտեմբերի, 2017
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն այսօր «Կոռուպցիան և անվտանգության մարտահրավերները» թեմայով նախաձեռնել էր քննարկում, որը վերաբերում էր պաշտպանության, մարդու իրավունքների, հանրային ռեսուրսների, սոցիալական պաշտպանության և այլ ոլորտում առկա կոռուպցիոն մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին։

Լուրեր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի հրապարակել է Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի արդյունքները

19:34 | 15 նոյեմբերի, 2017
Իրենց ամենօրյա կյանքում կոռուպցիային առնչվող քաղաքացիների անձնական փորձի վերաբերյալ աշխարհի ամենաընդգրկուն այս հարցման վերջին տվյալները ցույց են տալիս, թե ինչպիսի կոռուպցիոն դրսևորումների են առնչվում մարդիկ և որքան հեռու պետք է գնան պետությունները կոռուպցիայի դեմ պայքարում:

Լուրեր ՊՆ պաշտոնյայի ու ևս 4 անձի մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար

16:32 | 15 նոյեմբերի, 2017
Նախաքննությամբ բացահայտվել է նման 5 գործարք, պարզվել կաշառքի փոխանցման եղանակը, որոնք եղել են տարբեր. մի դեպքում կաշառքը թողել են ավտոմեքենայի սրահում, մեկ այլ դեպքում՝ փոխանցել միջնորդի միջոցով։

Լուրեր Սաուդյան Արաբիայում ձերբակալել են թագավորական ընտանիքի 11 անդամների և 4 նախարարի

21:30 | 5 նոյեմբերի, 2017
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը ազդարարել էր ֆինանսական խարդախություների և իշխանության չարաշահումների մեջ կասկածվողների դեմ արշավի մեկնարկը: Նա հայտարարել էր, որ կառավարական բարձրագույն շրջաններում կան մարդիկ, որոնք «իրենց անձնական շահերը ավելի բարձր են դասում հասարակականից և զբաղվում են ապօրինի հարստացմամբ»:

Լուրեր Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետը

13:23 | 2 նոյեմբերի, 2017
Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման ևս մեկ դեպք: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:

Լուրեր Ապօրինի ծառահատումների իրական չափերը չարձանագրելու համար ԲՆ աշխատակիցները կաշառք են վերցրել

10:53 | 2 նոյեմբերի, 2017
Բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց: Այս մասին հայտնում է հատուկ քննչական ծառայությունը:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված