Երկուշաբթի, 10 դեկտեմբերի
Բանակ

Լուրեր Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաշքենդ

15:14 | 11 հոկտեմբերի, 2018
Հոկտեմբերի 12-ին Ուզբեկստանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Տաշքենդ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Լուրեր Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Իտալիա

18:40 | 10 հոկտեմբերի, 2018
Այցի շրջանակում հայկական պատվիրակության համար կազմակերպվել են բրիֆինգներ՝ Իտալիայի զինված ուժերի համազորային շտաբային քոլեջի և ռազմավարական հետազոտությունների ռազմական կենտրոնի կառուցվածքի, գործառույթների, ուսումնական ծրագրերի, դասավանդվող առարկաների, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման գործընթացի վերաբերյալ:

Լուրեր Պաշտպանության նախարարը հետևել է համատեղ մարտավարական զորավարժության ընթացքին

18:38 | 10 հոկտեմբերի, 2018
Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության նպատակն է կատարելագործել համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները, ապահովել անձնակազմի գործողությունների ներդաշնակումը ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանական մարտ վարելու ժամանակ:

Լուրեր ՊՆ-ում մեկնարկել են «Պարոլ» միասնական համակարգի մասնագետների աշխատանքները

16:13 | 9 հոկտեմբերի, 2018
Մեկնարկել են պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման «Պարոլ» միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքները:

Լուրեր Իրադրությունն առաջնագծում

13:20 | 6 հոկտեմբերի, 2018
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:

Լուրեր Պաշտպանության նախարարը վստահեցնում է՝ ամեն ինչ արվում է, որ Ադրբեջանում հայտնված գերիներն ազատվեն

15:03 | 4 հոկտեմբերի, 2018
«Եթե չեմ սխալվում վերջին անգամ օգոստոսի 3-ին են այցելել իրենց: Միջազգային տարբեր կազմակերպություններ, մեր հասարակական կազմակերպությունները, ծնողները զբաղվում են այդ հարցով, դուք պետք է հասկանաք, որ որպես պաշտպանության նախարար իմ ներգրավվածությունը սահմանափակ է, միայն նրանով է պայմանավորված, որ ես միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն եմ: Ամեն ինչ արվում է հասարակական կազմակերպությունների միջոցով, որ շուտափույթ ազատվեն»,- ասաց նախարարը:

Լուրեր Դավիթ Տոնոյան. «Քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ սահմանային լարվածության դեպքում ԶՈւ-ն իր առաջադրանքը կկատարի»

14:50 | 4 հոկտեմբերի, 2018
Դիտարկմանը, որ վարչապետը իրավիճակի կայությունը կապում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռքբերված պայմանավորվածությանը, ի՞նքն էլ է համակարծիք, նախարարն ասաց. «Մենք ստացել ենք հրահանգ՝ չթիրախավորելու և պահպանելու հրադադարի ռեժիմը, և մենք դա իրականացնում ենք»:

Լուրեր Հրամանատարական հավաքներ գլխավոր շտաբի պետի, Արցախի նախագահի և ՊԲ հրամանատարի մասնակցությամբ

18:04 | 3 հոկտեմբերի, 2018
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ղեկավարությամբ, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի բազայի հենքի վրա հոկտեմբերի 1-ից մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որին մասնակցում են ԶՈւ, ՊԲ միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները:

Լուրեր «Որոնում-2018». մեկնարկել է ՀԱՊԿ զորքերի միացյալ խմբավորման հետախուզության ուժերի և միջոցների մարտական կիրառման փուլը

17:56 | 3 հոկտեմբերի, 2018
Զորավարժության առանձնահատկություններից մեկն այն է, որ ներգրավված անձնակազմի բոլոր գործնական քայլերն իրականացվում են սահմանափակ տեսանելիության պայմաններում: Երեկոյան ժամերին չորս տարբեր զորավարժարաններում միաժամանակ աշխատանքներ կիրականացնեն գիշերային տեսանելիության սարքերով համալրված միացյալ հետախուզական խմբերը:

Լուրեր Պաշտպանության նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին

16:32 | 3 հոկտեմբերի, 2018
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Լուրեր ՊՆ-ը հրաժարվում է նախկին սպայի 10 տարվա արձակուրդային պահանջը վճարելուց՝ անտեսելով ՍԴ-ի որոշումը

16:55 | 2 հոկտեմբերի, 2018
Զինված ուժերում 19 տարի ծառայած նախկին սպա Ցոլակ Խաչատրյանը պետությունից պահանջում է ավելի քան 10 միլիոն դրամի արձակուրդային վճար՝ չտրամադրած արձակուրդների դիմաց:

Լուրեր Արցախում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն

21:11 | 1 հոկտեմբերի, 2018
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի համաձայն` ՊԲ-ում անցկացվող տեսչական ստուգումների շրջանակում հոկտեմբերի 1-ին բանակի «Մեխակավան» զորավարժարանում անց է կացվել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն։

Լուրեր Ժամկետային զինծառայող Աղասի Մկրտչյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին

12:34 | 1 հոկտեմբերի, 2018
Կրտսեր Սերժանտ Աղասի Մկրտչյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է համածառայակցի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Լուրեր ՊՆ վարչական համալիրում անցկացվել է արտագնա դասընթաց

17:49 | 28 սեպտեմբերի, 2018
Սեպտեմբերի 24-ից 28-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԱՄՆ ռազմածովային ուժերի ասպիրանտուրայի Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի մասնագետներն անցկացրել են «Բյուջետավորման հայեցակարգերի ներածություն. արդյունքային կատարողականության կառավարումը և բյուջեն» խորագրով արտագնա դասընթաց:

ըստ ամսաթվի
ավելին

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված