Հինգշաբթի, 13 դեկտեմբերի

Հաստատվել է թանկարժեք մետաղների և քարերի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը



Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հավանություն է տվել թանկարժեք մետաղների և քարերի վերաբերյալ միության անդամ երկրների միջև կնքվելիք համաձայնագրի նախագծին: Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում:

Համաձայնագրի նպատակն է՝ համապատասխանեցնել ԵԱՏՄ երկրների իրավական կարգավորումները՝ ներքին շուկայում շրջանառվող թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի վերաբերյալ:

Ինչպես նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում՝ համաձայնագիրն առաջին հերթին ուղղված է միության անդամ երկրների՝ այդ ոլորտում եղած ներպետական գործընթացների կարգավորմանը:

Համաձայնագրի իրականացումը թույլ կտա ԵԱՏՄ պետություններին փոխադարձ ընդունելի դարձնել հարգի դրոշմակնիքները, որոնք ավելի ազատ կդարձնեն ոսկերչական իրերի շրջանառությունը:

Այսպիսով, 2018-2019թթ.՝ համաձայնագրի ընդունմամբ, ԵԱՏՄ ներքին շուկայում թանկարժեք մետաղների և քարերի վերաբերյալ եղած սահմանափակումներն ու խոչընդոնտները կվերանան:

Ըստ նոր համաձայնագրի՝ իրավասու պետական մարմինները ոսկերչական իրերի ստուգումները կարող են իրականացնել ոչ միայն քաղաքացիների դիմումների կամ նորմատիվ պահանջների անհամապատասխանության հետևանքով, այլև խախտում հայտնաբերած ԵԱՏՄ անդամ ցանկացած պետության դիմումի հիման վրա:

Նշենք, որ Երևանում հոկտեմբերի 23-ին կայանալու է «Եվրասիական շաբաթ-2018» ֆորումը, որի ժամանակ նախատեսվում է քննարկել նաև ԵԱՏՄ կողմից ստեծվող նոր՝ եվրասիական ոսկերչական բրենդի հարցը:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված