Հինգշաբթի, 13 դեկտեմբերի

Շառլ Ազնավուրի մահը խափանեց Մակրոնի երաժշտական անակնկալը Ֆրանկոֆոնիայի գալա համերգին



Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանկոֆոն երգիչներ Zaz-ի, Անժելիկ Կիդջոյի (Angelique Kidjo), Մելոդի Գաղդոյի (Melody Gardot) մասնակցությամբ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ժամը 19.30 տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի գալա համերգը, որին ներկա կլինեն գագաթնաժողովին մասնակցող ֆրանկոֆոն պետությունների ղեկավարներրը եւ մյուս պատվիրակները: Կեսգիշերին կլինի դիսկոտեկ ֆրանսիացի հայտնի դիջեյ Ֆոլամուրի (Folamour, Bruno Boumendil) նվագակցությամբ:

Ինչպես նշել էր արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը, կոնցեպտուալ հետաքրքիր լուծումներով համերգ է նախատեսվում` Հայաստանի պատմությունից մինչեւ մեր օրերը պատկերող: Համերգի վերջին մասը նվիրված է Շառլ Ազնավուրին, որին պետք է մասնակցեր շանսոնյեն իր նվագախմբի հետ միասին:

Ֆրանսիական L’express-ը հաղորդում է, որ իբրեւ երաժշտական անակնկալ նախատեսվում էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է վերցներ խոսափողը եւ ձայնակցեր Ազնավուրին Հանրապետության հրապարակում, սակայն շանսոնյեյի մահը փոխեց այս ծրագրված դրվագը։

Նշված արտիստների թվում հայ հանդիսատեսի կողմից ամենասիրվածը Zaz-ն է (իսկական անունը՝ Isabelle Geffroy)։ Ողջ աշխարհոււմ, նաև Հայաստանում Զազը մեծ իմաստով բացահայտվեց, հայտնի ու սիրելի դարձավ իր  “Je veux” երգով (այն թողարկվել է 2010թ. երգչուհոu առաջին՝ «Զազ» անունով ալբոմի կազմում):

Զազի երաժշտական ոճն ընդգրկում է տարբեր ժանրերի և ուղղությունների ջազային և ակուստիկ խառնուրդ, որտեղ առաջին կարևոր բաղադրիչն իր առանձնահատուկ այցեքարտ-ձայնն է:

Զազն իր կարիերան սկսեց փողոցներում երգելով, հետո՝ տարբեր ակումբներում ու բարերում և այսօր իր տաղանդի շնորհիվ համաշխարհային շրջագայություններ է կատարում ու մեծ համերգասրահներ լցնում։

Աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը մեծ ապագա էր տեսնում երգչուհու մեջ և՛ հաջողության իմաստով, և՛ որպես երաժշտությունն իրապես իր մեջ կրող ու փոխանցող նոր աստղի: Նրանք նաև դուետ ձայնագրեցին, եւ Շառլն իրենց համագործակցությունն անվանում էր՝ «ԶԱզնավուր»:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված