Հինգշաբթի, 13 դեկտեմբերի

Արմեն Սարգսյանը Վահե Էնֆիաջյանի հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր



Շարունակելով խորհրդակցությունները Ազգային ժողովի խմբակցությունների հետ, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Ծառուկյան» խմբակցության անունից ընդունել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին: Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղարը կարեւորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ստորագրված հուշագրում ամրագրված սկզբունքները եւ նշել, որ խմբակցությունը համոզված է, որ բոլոր գործընթացները պետք է լինեն օրինականության շրջանակում, հավասարակշիռ ու տրամաբանված:

Հիշեցնենք, որ այսօր Արմեն Սարգսյանը հանդիպել էր նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին և ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված