Հինգշաբթի, 13 դեկտեմբերի

Ուրցաձորի համայնքապետը հրաժարական տվեց



Արարատի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը քիչ առաջ հրաժարական տվեց: Վերջինս Ուրցաձորը ղեկավարում էր 1999 թվականից:

Համայնքապետի հրաժարականը պայմանավորված է մոտ տասը օր համայնքում տեղի ունեցող բողոքի ակցիաներով:

Անդրեասյանը հրաժարականի մասին հայտնեց ուրցաձորցիների հետ հանդիպմանը, որին ներկա էր նաև պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց իր օգտին քվեարկած ուրցաձորցիներին և ասաց, որ լսելով նրանց հորդորը` հրաժարական է տալու, իսկ թե ավագանին այն կհաստատի, թե՝ ոչ, «նրանց գործն է»:

«Ես պարզ ճակատով ասում եմ՝ կտամ հրաժարական ու նորից դիմում կտամ վերընտրելու, որովհետև պետության պահանջն է այսօր, նաև ձեր պահանջն է (համայնքապետը նկատի ունի հրաժարականի դիմումը-հեղ.): Եթե դուք ուզում եք, թող նորից լինի ընտրություն, ով կընտրվի, հալալ լինի իրան: Աստված ձեր հետ»,- ասաց համայնքապետը:

Ադրեասյանը հավաքվածներին վստահեցրեց, որ բողոքի ակցիայի օրերին որևէ ցուցարարից չի լսել գյուղի զարգացման ծրագիր և առաջարկ՝ ուսումնական հաստատությունների, մանկապարտեզի, կամ գյուղի ճանապարհի վերաբերյալ.

«Բայց տեսա մեկ այլ բան, որ ունեմ լավ ընկերներ, որ իմ դուխը ոչ մեկը չի կարող կոտրել, որովհետև ես այն քաղաքացին եմ, այն մարդն եմ, այն դաստիարակություն եմ ստացել, որ երբևիցե ո՛չ իմ ընտանիքի անդամները, ո՛չ իմ ընկերները գլուխ չեն կախել»,- նշեց Ռաֆիկ Անդրեասյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Մինաս19:09 - 10 հոկտեմբերի, 2018
"Համայնքապետի հրաժարականը պայմանավորված է մոտ տասը օր համայնքում տեղի ունեցող բողոքի ակցիաներով:" Իսկ բողոքի ցույցերն Ի՞ՆՉՈՎ են պայմանավորված․․․․․․․
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված