Հինգշաբթի, 13 դեկտեմբերի

Հայտարարություն՝ Մահապատժի դեմ պայքարի եվրոպական և համաշխարհային օրվա կապակցությամբ



Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը 2018 թվականի հոկտեմբերի 10-ի Մահապատժի դեմ պայքարի եվրոպական և համաշխարհային օրվա կապակցությամբ համատեղ հայտարարություն են հրապարակել։ Հայտարարությունը ներակայցնում ենք ամբողջությամբ․

«Մահապատժի դեմ պայքարի եվրոպական և համաշխարհային օրը Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը (ԵՄ) ընդգծում են մահապատժին իրենց խիստ դեմ լինելը ցանկացած հանգամանքներում և բոլոր դեպքերում: Մահապատիժն անարգում է մարդկային արժանապատվությունը: Այն իրենից ներկայացնում է դաժան, տմարդի և նվաստացնող վերաբերմունք և հակասում է մարդու կյանքի իրավունքին: Մահապատիժը չունի հաստատված կանխարգելող ուժ և դատական սխալը անդառնալի է դարձնում:

Եվրամիության և Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունները վերացրել են մահապատիժը: Մահապատժի օրենքով և գործնականում կիառումը չեղարկելը Եվրոպայի խորհրդին անդամակցության նախապայմաններից է, իսկ մահապատժի բացարձակ արգելքը ցանկացած պարագայում ամրապնդված է և՛ Մարդու իրավունքների կոնվենցիայի Թիվ 6 և Թիվ 13 արձանագրություններով, և՛ ԵՄ Հիմնարար իրավունքների մասին Խարտիայով: Մենք կոչ ենք անում Եվրամիության այն երկրներին, որոնք դեռևս չեն վավերացնել այդ երկու արձանագրությունները, վավերացնել դրանք:

Մենք նաև շեշտում ենք մեր կոչն ուղղված Եվրոպա աշխարհամասի դեռևս մահապատիժ կիրառող միակ երկրի՝ Բելառուսի իշխանություններին անհապաղ մորատորիում սկսել մահապատժի ի կատար ածման նկատմամբ՝ որպես երկիրը համաեվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ վճռորոշ քայլ:

Գլոբալ մակարդակում Եվրոպայի խորհուրդը և Եվրամիությունը կշարունակեն աշխատել մահապատժի չեղարկման ուղղությամբ: Մենք կսատարենք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի մահապատժի կիրառման նկատմամբ մորատորիումի վերաբերյալ առաջիկա բանաձևը, իսկ Եվրամիությունը և Բելգիան 2019 թվականի փետրվարի վերջին կհյուրընկալեն Մահապատժի դեմ պայքարի 7րրդ համաշխարհային կոնգրեսը Բրյուսելում:

Մորատորիումի ներմուծման առկախ վիճակում Եվրոպայի խորհուրդը և Եվրամիությունը հորդորում են այն երկրներին, որոնք դեռևս կիրառում են մահապատիժը մեղմացնել ցանկացած առկա մահապատժի վճիռ և այն փոխարինել բանտարկության ժամկետով և, ցանկացած դեպքում, ապահովել, որ կալանավորման պայմանները հարգեն մարդկային արժանապատվությունը: Միջազգային իրավունքի համաձայն այդ երկրները մահապատիժ չպետք է իրականացնեն անչափահասների, հղի կանանց, հոգեկան խանգարումներով կամ մտավոր հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ:

Ավելին՝ մահապատժի կիրառումն այն մարդկանց նկատմամբ, ովքեր մեղադրվում են տնտեսական հանցագործությունների մեջ, կամ ովքեր այնպիսի լուրջ հանցագործությունների զոհ են, ինչպիսիք են ամուսնական բռնաբարությունը և ում զուտ ինքնապաշտպանության դրդմամբ գործողությունները հանգեցնում են այլ մարդու պատահական մահվան, չեն կարող արդարացվել: Անդամ երկրները պետք է ձեռնպահ մնան այն երկրների թմրանյութերի դեմ պայքարին փոխադարձ իրավական աջակցության կամ այլ տիպի համագործակցության միջոցով աջակցելուց, որտեղթմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար որպես պատիժ կարող է նախատեսվել մահապատիժ:

Անդամ պետությունները պետք է շարունակեն արդյունավետ միջոցներ ձեռնարկել նույնիսկ անուղղակիորեն երրորդ երկրի կողմից մահապատժի իրականացմանն իրենց ներգրավվածությունը կանխելու նպատակով, ինչպես օրինակ միջոցներ ձեռնարկել, որոնք կանխում են այնպիսի ապրանքների առևտուրը, որոնք արդյունքում կարող են կիրառվել մահապատիժ իրականացնելիս: Այս համատեքստում Եվրոպայի խորհուրդը և Եվրամիությունը կշարունակեն խթանել «Մահապատժի և խոշտանգումների համար կիրառվող ապրանքների առևտրի դադարեցման գլոբալ ալիանս»-ին»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված