Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը մահացել է



«Սասնա ծռերի»  անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը» մահացել է: Այս մասին հայտնում է Խանդոյանի ընկեր Վարուժան Ավետիսյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ  Խանդոյանի մահվան պատճառը սրտի կաթվածն է. իրեն այդ մասին հայտնել են  Գյումրու բուժկենտրոնում գտնվող իրենց ընդհանուր ընկերները:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը 2016 թվականին Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո կալանավորվել էր, և դատարանի որոշմամբ օգոստոսի 17-ին ազատ էր արձակվել:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. Հասմիկ Ա. Ա.01:40 - 10 հոկտեմբերի, 2018
Խաղաղություն հերոսի լուսավոր հոգուն... Խոսքեր չկան.... Մե՜ծ ցավ է:
2. Կարեն07:14 - 10 հոկտեմբերի, 2018
Աստված ողորմի քո պայծառ ոգին, մեր հերոս։ Կյանքդ նվիրեցիր ազգիդ, և միշտ մնացիր առյուծի պես խիզախ ու անկոտրուն։ Երկրիդ բերեցիր ազատություն։
3. Գեւորգ10:03 - 10 հոկտեմբերի, 2018
Խորապես ցավակցում եմ: Իրենք ինքնաբուխ ու անձնազոհ քայլ կատարեցին, որը մոտեցրեց նեխած ռեժիմի վերջը: Պայծառ հիշատակ Հաց Բերողի կողքին:
4. Karen12:10 - 10 հոկտեմբերի, 2018
Արո ջան, Դու գայլ չէիր... Դու Միայնակ էիր... Աստված Հոգիդ լուսավորի ... Եռաբլուրում Տղերքին կբարեւես...
5. Լոյս և խաղաղութիւն Իր անմահ Հոգուն00:12 - 11 հոկտեմբերի, 2018
Արայիկ Խանդոյանը մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված